Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քուրջով եզերված երկար փայտ մը արագ, քանի մը անգամ շրջեցուց փուռին մեջ, հարեց:

—Շտապե՛, Հեղնա, փուռը կպաղի:

Մանկամարդ կինը իր երկար մատներով սրսկեց հավկիթը խմորներուն վրա, անիսոնի հատիկները տեղավորեց անոց մեջ:

Պահիկ մը հետո փուռը կգոցվեր:

Ծերունի կինը, կիսախուփ աչքերով, անհանգիստ կդիտեր Օհանջանը. վա՜յ իրեն, հաղորդություն չառնի՛լ ծնունդի օրով… Ի՜նչ օրերու հասեր էր…

Օհանջան աթոռակի մը վրա կմրափեր: Մորը վիշտը ու անոր խոսքերը զինքը ավելի անհանգիստ կդարձնեին:

—Կեսգիշերը կանցներ: Հով մը կսկսեր փոքրիկ պատուհանները ցնցել: Ցուրտը ավելի զգալի կըլլար հիմա բակին մեջ կմրափեր:

Ծերուկ կինը իր գլուխը կկքեցներ, կթաղեր մուշտակին մեջ: Անկարելի կըլլար իրեն ննջել:

Անուշ բուրումը պատվական յուղի, հավկիթի, անիսոնի մուշկահոտությամբ օծված՝ կլեցներ բակը:

Հանենք կաթաները փուռեն,— մեղվիմ ծեծեց Հեղնա Օհանջանի ուսը:

Օհանջան ընդոստ ցատկեց: Բուռն բույր մը խուժեց բակին մեջ: Փոքրիկին ռունգերը, շրթունքները դողացին, կատու մը աղաչավոր միավով մը ուղտացավ Հեղնայի ոտքերուն քով:

Աղոտ, աղոտ, դեղնորակ լույսին տակ մխացող լամբարին, կաթաները կշարվեին թարաքին վրա:

Օհանջան պոնդեր տվավ քանի մը կաթաներու:

Հեղնա հպարտությունով նայեցավ անոնց: Օհանջան ինկավ աթոռակի մը վրա, գլուխը պատին տվավ, աչքերը խփեց, մինչ դեռատի կինը ծրար մը կքավեր զգուշությամբ, հանեց դամասկյան կերպասե իր մետաքս էնթարին, կոճիկը՝ ոսկեճամուկ: Կերպարները կխշրտային:

Հնակարծ սարսուռ մը անցավ տունին լայնանիստ որմերեն, ուժգին ցնցում մը հաջորդեց անոր, օճախին փուխարիկեն հողի կույտեր թափեցան գետին: