Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գույն նվեր մ՝էր: Հով մը կշարժեր իր քաթանե մազերը, ու արևը սփոփանք կուտար իր գեմքին:

Շուշան հետզհետե ավելի երանության մեջ կիյնար,ոչ մեկ հուզում, տաժանելի աշխատություն զինքը կզբաղեցներ: Ատանկ գարուն մը առաջին անգամ էր, որ կանցներ,խորհեցավ, ու իր երակներեն զգաց սոողալը տեսակ մը խայտանքի և հաղթության երգի: Ուրեմն ամեն հոգ վերջացած էր, ալ կապրեր: Պահը հազվագյուտ էր: Բոլոր երկարատև հոգերը, կյանքի անարգությունները, տարապայման աշխատության ժամերը, կազմվելու, դեպքի կործանմեն վերականգնելու երազը չէին ձգած իրեն անդրադառնալու անցյալին վրա գեթ անգամ մը, հիշելու հին կյանքը: Բայց լավ էր, որ այդպես եղած էր: Հաղթանակը պետք է պայքարեն վերջ ամփոփվի ու տեսնա հաղթության մեծությունը: Եվ Շուշանի, հեգ Կյուրեղենց Շուշանին համար պահը ավելի նպաստավոր էր արթնացնելու, քրքրելու, գզելու հին կնճիոներուն, անհամար հուզումներուն, գերագույն ճիգերուն, գերոսական կամքի, հավատքի և ցեղային անգիտակից իտետլի հիշատակները: Շուշան այս երանության վայրկյանին պետքը կզգար բնազդորեն բանի մը, ու ատիկա իր հին կյանքին հաշվետվության պետքն էր,կյանքին փոթորկոտ տարիներուն:

Երկու մանչերը մեծցուցեր էր,փոքրիկ քաղաքի մեջ անոնք հարուստ կսեպվեին, և իր տունը, իր տունը հիմա առատության կար, կեյիկի կաթն անգամ չէր պակսեր,և ով գերագույն երջանկությանը՝ հարս մ՝ալ ուներ, հարս մը, և ի՜նչ հարս...

«Փառք տիրոջը, փառք ստեղծողին», մենախոսեց խոր անշարժության մեջ, ցավագին արտահայտություն մը զգալի եղավ իր դեմքին վրա: Դեպքին վրա կանդրադառնար, իր կյանքը դեպքեն կսկսեր, մոռցված էր հարսնության ամոթխած,գոհունակ օրերը: Աշխարհ ճանաչաց էր դեպքեն վերջ, և ինչ դեպք, ինչ ավերող շրջան: Փոքրիկ, բարգավաճ՝ քաղաքը մոխրակույտի մը վերածված էր: Շուշան կրկին կապրեր դեպքը,և անոր երևակայությունը կկազմեր պատկերներուն ամենեն վայրագը: Կլսեր հեռավոր վայնասունները, տապարներու հարվածները, զենքերու ուժգին, չոր պայթը,կտեսներ հրդեհները մոտավոր այգիներուն մեջ, կհոտվտար դաշտերուն մեջ այրող,պոհրվող ցորեններուն բույրը: Մանավանդ պատկեր մը կցնցեր զինքը, իր դրացիին տանը առջև կատարված նախճիրը: Ա՜խ, ինչպես կտրված ականջներեն, դունչերեն, ձեռքերեն, օտիքներեն արյուն կհոսեր աղբյուրի նման: Շուշան ցնցվեցավ, տագնապով դիտեց չորս դին, փոքրիկը խոտերը կկրծեր: Լռությունը երկինքեն կիջներ պարտեզին մեջ ու արևը միշտ ավելի ջերմին կըլլար: Տունեն պղինձներու հունչը կուգա: Այրին նորեն մրափեց, և ահա ամբոխը հայու