Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արյունին էն ետին կաթիլին ծարավի՝ տեսավ իրենց տան առջև: ԹաԹար մը կպարպեր մաչրապայով արյունը կոկորդեն վար՝ իբրև գինի, ուրիշ մը, որ ստինք մը կծմածմե: Ան ինչ ակնարկ ամուսինինը, իր Գոգորինը, երբ վերջին անգամ մալ կհամբուրեր զինք: Ահա իր անճանաչ մարմինը ճապաղիքներու մեջ, և դահիճ մը, որ անընդհատ կխանջե, կհայհոյե, կիջնա յաթաղանով անոր կուրծքին՝ կրկնելով.

— Մեռիր, կյավուր, այս է հայուն արժանի վախճանը:

Այդ մարդը Շուշանի առջևն է, ան աչքերը բացած իսկ իրապես կտեսնա ոճրագործը, թունավոր, լերկ, ձիթագույն դեմքով մը, խոշոր սպիով մը ճակատին մեջտեղ: Կտեսնա այդ մարդը որ իր տունը կթալլե: Կյանքոտ համեմատաբար երջանիկ քաղաքը կնստեր մոխրի վրա: Շուշան կուրծքը ծանրացած զգաց թարաղով, շնչառությունը կերագվեր ու զինքը անտանելի դրության մը կենթարկեր, շարժեց թևերը, ձգեց գուլպան ոտքերուն առջև: Փոքրիկը կսողար, առավ գայն ծունգերուն վար: Մանուկը հանգչեցուց գլուխն մեծ մորը կուրծքին:

Շուշան մեղմով սկսավ.

Օրո՜ր ըսեմ, քնանաս,
Քնանասս, որ մեծանա՜ս,
Մեծանա՜ս որ զորանա՜ս
Զորանա՜ս մեծ մարդ ըլլաս:


Տղան կմշար:

Նորեն անիմանալի պետք մը կմղեր Շուշան սուզվելու անցյալին մեջ: Ան քայլել սկսավ տարիներու փշալից ճամբան: Ամեն բան լրացած էր: Բայց բան մը կար՝ ապրեցնել փոքրերը:

Ապաշխարության կյանքը կսկսեր, հավատքը կմնար, հայ կնոջ գերագույն մխիթարությունը:

Կյուրեղենց Շուշան տասը մատներ ուներ, որոք չէին դողար տակավին: Օր տեսնող կին մը չի կրնա մուրալ: Պատիվն ալ միակ վարձքն է հայ կնոջ:

Պատուհասեն վերջ, առաջին ամիսներ ինչքան դժնդակ եղած էին: 95-ի դեպքը աշունին էր եղած: Ձմեռը մոտալուտ էր: Տառապանքի այս հողին վրա ամեն ծրագիր հաշիվով մը կհորինվի:

Շուշան կխորհեր հիմա, թե քանի գիշեր քնացած էր ամբողջ ձմռվան մեջ, երբ կկարեր ու կհույսեր անհատնում՝ աշխարհի չափ երկար թելերով գույնզգույն գուլպաներ, միշտ ավել արագ, տենդոտ, ավելի ծախելու համար: Մինչ մանչերը կիյնային փսիաթի մը վրան, պատռտած վերմակի տակ, Շուշան անհատնում, սառ, անշշուկ գիշերներու հետ միյայնակ՝