Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ կուզես մենե․․․

— Խանում, ոտներուդ փոշին կուլ տամ, քիչ մը հաց, հինգ զավակներս անոթի պիտի մեռնին։

Շուշան կզններ անծանոթը։ Պիտի ճանչնար զայն, պիտի ճանչնար, սպի մը ալ ճակատին վրա։

Արևեն խաշած, աղազուն անդամներով փոքրեր կառչած էին մուրացիկին թևերուն։

—Խանում, պատառ մը հաց, զավակներուդ, ամուսինիդ հոգուն համար, տես սրանք․․․

Վազեց ներս Շուշան, վերադարձավ, հաց մը նետեց շտապով մուրացիկին, գոցեց դուռը․ — Ախ, էրկանս ճալլաթն էր,— մրմնջեց․․․ Ու զույգ մը արցունք գեղնած այտերեն կսահեր վար՝ անհուն ժպիտ մը անցավ դիմագծերեն․․․