Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Արձակ երգեր» շարքից

Կաղապար:Դրոշ

Որքա՜ն ապրեցա, աստված իմ:

Հին օրերու քաղցր խոսք մը բարեկամի մը պես կանցնի քովես ու կհուզե զիս այս գիշեր: Հին օրերու ձայն մը խիղճիս կհպի. մորս ժպիտն է, մորս ժպիտը, որ կարթննա իմ մեջ: Ա՝Հ, մայրս հիվադ, մայրս նիհար, մայրս հատած, լքված կին:

Պատմություն մը կշրջի ականջի մոտը անրորոշ, աղու շեշտերով: Մայրիկիս ձայնն է, որ կհիշեցնե այնքան անուշ օրրերգ մը թաղծոտ: Մայրս է, կերգե ու կըսե, ա՜հ, քաղցր կին, ունկնդրեմ: «Տղա՛ ս, քնացի՛ր, տղա՛ս, ննջե՛, օրորոցիդ մեջ հոտավետ փայտե, թոնիրին մոտ, թոնիրին մոտ մութը տիրեց, մութը իջավ սարեն ի վար, ծառերն ի վար ձորին մեջ: Տղա՛ս, քնացի՛ր, տղա՛ս, ննջե՛: Գետակին ջուրը կվազի ու կերգե, աղբյույուրին ջուրը քարին վրա կիյնա պաղ, ու իր ձայնը իմ երգին հետ կօրրե քեզ:

Քնացի՛ր, տղա՛ս, ննջե՛, տղա՛ս, մի հաներ ձայն, վարը, ձորեն, վարը, ձորեր կրնան վեր գալ ոգիները մութ, ոգիները չար: Արդեն մոտի ծառին վրա շշուկներ կան վհուկի:

Անոնք պիտի գան, անոնք պիտի գան մեր դուռին մոտ, եթե ճչես ու քեզ ալ առնեն տանին քուրիկին մոտ, որուն հոգին անծանոթ թևեր առտու մը հովերուն հետ ցրվեցին: