Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ննջե՛, տղա՛ ս,քնացի՛ ր, տղա՛ ս, անձայն ու լուռ, ես կթեղին մոտ քու վրա ու երազե քույրդ փոքրիկ, որուն հյուսեցին ուռիե դագաղ ու մարգարիտե պսակ, վայրի վարդե պսակ:

Երազե փոքրիկ, ժպտող աղջնակն անմեղ,որուն բարակ ու մանրիկ թաթերը կնդրուկի հետ, խունկի հետ պատեցին մեղրամոմի հյուսկերով:Ու արցունքիս մեջ ու համբույրներուս տակ տարին վեր,բլուրեն վեր, ծառերուն տակ, ժամում քովիկ:

Հանգչե՜, տղա՜ս, ու երազե՜ թոնիրին մոտ,թոնիրին մոտ, մութը տիրեց, մութը իջավ, սարերն ի վար, ծառերն ի վար, ձորին մեջ:

Օ՜, հին, բարի երգ, սուրբ առասպել, ուրկե՞ եկար այս գիշեր մորս ժպիտին հետ:Որքա՜ն ապրեցա, ասված իմ, մոռցած եմ իր դեմքը տմույն: Երանի՜, ովմայր, դեռ պղտիկ,գեռ անմեղ, տանեին հոգիս հովերուն հետ,ու մեղրամոմի հյուսկերով պատերի ԹաԹերս մանրիկ:

Հիմա  մեղրարամոմե  Թևեր  կխեղդեն   ջիս  ամեն  օր, ամեն  օր, ու հոգիս  կփովի  մութ  խորշերւու, խոնավ, լորձնոտ գետիներու վրա կատաղի: Վիրավոր սողունի մը պես:

Երանի՜, ով մայրիկ, դեռ պզտիկ, դեռ անմեզ՝ ձորին հոգիները հովերուն հետ հազցնեին իմ հոգիս ու քու արցունքներուդ տակ տանեին զիս: Հիմա արցունքները մեղքի բյուրեղ կըլլան սուր ու այտերս կխոցոտեն:

Հիմա համբույրները հրաշեկ երկաթներու պես դեմքս կմրկեն, ու սիրտս,ու սիրտս, տես, ավերակ: Օ՜,մա՜յր, համբույրիդ տակ, արցունքիդ տակ դեռ պզտիկ, տակավին անմեղ պիտի ուզեի ննջե՜լ, մեռնի՜լ...