Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պես տխուր մթնոլորտի մը մեջ: Այդ կիսաստվեր խորաններուն, որմերուն առիքներուն վրա կապրին ամենեն իրապաշտ, զվարթ, կենսալի ներշնչումները, նախնական նիհար, անարվեստ գործերուն մոտիկ: Անոնց մեջեն բոցը, ներշնչումը, Հրայքը սերունդ մը ռազմիկ նկարիչներու: Բոլոր տաճարները պետք է այդ անհամար նկարներուն համար շինված ըլլան: Հոս Սան ճուլիանոն, Հիսուսյաններու ժամը, Սան Բաոլոն, զմայլելին Այի Ֆրարին, Սանտո Ստեֆանեն, Սան Զաքարիան, ու ճիովաննի Պելլինիի շնորհալի ու միամիտ Աստվածածինն ու Հիսուսը, անդին է Սալութան, Սան ճիորճիոն: Ինչպե՞ս թվել բոլոր ժամերը, մուզեոնները նկարչության, քանդակի, ոսկերչության ու ինչպե՞ս չհիշել Սան Մառքոն՝ հարյուրավոր արտիստ սերունդներու ձեռակերտը, Վենեցիայի գեղարվեստին պատմությունը, դարավոր, ինչպես Ռոմի Ս. Պետրոս եկեղեցին, ինչպես Վատիկանի սրահները: Հոս բյուզանդական ոճն է տիրող, իններորդ դարու միամիտ, անամոթ մոզայիկներեն սկսելով, մինչև վերջին արվեստագետներուն ձեռքի Հպանցքը բոլոր իրերուն վրա: Սան Մառքո խորհուրդներու և կյանքի տաճարն է, ուր Բիացցային վրա հածող հազարավոր տատրակներու մընջյունը կտիրե Տոժի մը չափ խիստ, անկարեկիր, պատկառազդու է: Հապա այս ամենուն Հայրը, հրաշքներու Հրաշքը: Բալացցո Տուքալեն դրկից Սան Մառքոյին, Բիացցային վրա, ջուրին դեմ, իր լայն մավրիկ-գոթական տժգույն արենագույն ճակատովն, որուն վրա բանվածքը ժանեկավոր գոթական մարմար լուսամուտներու, որուն ստորոտը դրասանգները ցածկեկ սյուներու: Իր բակին մեջ երկու Հորերու գլխանոցին պղինձե քանդակներն անիմանալի, ու անոնց վերև՝ սանդուխը հսկաներու: Հեռվեն եղեռններու այս պալատը վայելեք մը, համադրված դաշնություն մը, սփոփանք մը, անհուսություն մը մոտեն: Միթե՞ ոճիրը եղբայրն է արվեստին: Բանվածք, փորագրություն, մանրամանր աշխատանք սյուներուն որմնանկյուններուն, գոթիկ լուսամուտներուն խոյակներուն վրա, մարմարին վրա, փայտին, երկաթին, պղնձին վրա: Ո՛վ ճիովաննի, ո՛վ Սան Սովինոյի հոգին:

Իսկ լայնատարած սրահներուն մեջ, որմերուն վրա, ոսկեդրվագ առիքներուն վրա բազմությունը տարածուն կտավներուն, որմնանկարներուն, և ու՞ր չեն Վենեցիայի մեջ շնորհալի և իմաստուն Թիցիանո Վեչելլոն, արքայական նկարիչը, Շարլ Քենի, Բալո Վեռոնեզը, լուսավոր, թափանցիկ, երանգաճոխ կտավներու անփույթ հսկան, հոն Բալման, հոն ճիովաննի Պելլինին և հոն կրքոտ, փոթորկոտ, կսկծային Ռոպյուսթի՝ նկարիչներու տիտանը՝ Տենտորետտոն: Հոն են սրահի մը մեջ կարգավ շարված տոժերու չոր գլուխները դաժան, արյունարբու մինչև իրենց եղունգը և նըկարի կայուն ակնարկնին կսուզի կարծես կողմ մը, ավա՜ղ, Բոնթե տևի Սոսբիռիին, դեպի հառաչանքներու կամրջակը, անձուկ, մթին, այրող