հեռուներուն գորշատեսիլ իրենց սիլուեթն է, որ հաճելի շեշտ մը կուտա տափաստաններու, արտերու, արոտներու տխրությանն անփառունակ: Անոնք իրենց բարերար գործն ունեին, դարերե ի վեր կհովհարեն հողն առատաջուր: Մարդոց զայն ցամքեցնելու հարատև ճիգին իրենք ալ կմասնակցեին իրենց թևերուն խոլ ու միօրինակ թափին մեջ՝ թռչելու պատրաստ հսկայական թիթեռներու շատ նման: Սա հեռավոր հողերու վրա հածող հայրենատենչ մտքիս առջև, չեմ գիտեր ինչու, այս հողմաղացները կբերեն Սերվանթեսի հերոսը, շնորհալի ու դյուցազնական Տոն Քիշոթը կմախատիպ իր ոսկրախախտ ու ոգեվար ձիուն հետ: Բոլոր պտույտներուս մեջ ակս դաշտորեն վրա կընկերանա ինձ այդ ուրվանկարը, որ երևի մանկութենես ի վեր իմ բոլոր նրբությամբն ու երանգներով կհառնի ի տես անոնց…
Հոլոնտական դաշտանկարը կամբողջանա իր վրա ապրող անհատովը միայն: Մարդն ու երկիրը, դուն ուրեք, այսքան ընդառնված են. այս հողն անըմբռնելի է առանց այս մարդուն: Հոլանտան շատոնց պիտի տեղի տված ըլլար հյուսիսի ծովերուն մակընթացությանց: Այս ցած, գոգացած հողամասը ծով մը պիտի ըլլար մրրկահույզ ալահուզումներեն արշավող կոհակներուն, եթե մադուն անսպառորեն հարատև աշխատանքը չի գործեր: Այս կարչնեղ, կանեփահեր, սպիտակադեմ, կապտաչվի, միշտ խոհուն, բայց միևնույն անտեն երբեմն խևորեն զվարթ ցեղը ծովերուն դեմն է կանգնած դարերե ի վեր, կսանձե անոնց հորձանքներուն ահեղ քմայքը թումբերով. կհսկե ուշով ափերուն մոտ հյուսիսային անհանդարտ, ջուրի անհամար ցանցերուն վրա, գետերուն եզերքները թավշապատ կշինե, կնորոգե ու Դիոսի աչվներով ջուրի ամենազոր ակունքներուն հետ կկռվի, անոնց սպառնալիքը կսաստե, շատ հեղ կցամաքեցնե հողը ջրողող ու ցամաքած հողերը կարգասավորե ապա: Այս աշխատանքն իրեն նմանը չունի տիեզերքին մեջ: Մարդուն ձեռքով: Օվկիանոսներու ամենակուլ հոխորտանքին դեմ շահված երկիրն է այս: Պյուֆոն անիրավ է… Մարդուն մեծագույն նվաճումը հոլանտական դաշտանկարն է միայն:
Կառաշարին մեջ
Կայարանին շփոթ, աղմկալից ու եռուզեռ պահերու հուզումեն մոլորուն և անղեկ ուղեղս հիմա համրորեն կգտնե իրեն բնական ընթացքը, երբ արդեն կանցնինք արագորեն դալար դաշտերե հովանուտ և վարսագեղ լեռնալանջերու տակ:
Ծանր, անխելք երազներե արթննալու անուշ զգայությունը կկրեմ՝