աղետե մը խուսափողի երանական ինքնագոհությունը ունիմ: Կընկղմիմ անկյուն մը նստարանին վրա, դիտակետ մը, ուրկե հիմա իմ գոհ աչվներովս ուղեկիցներս կհամրեմ ու կզննեմ: Տակավին արցունքներ կան շատերու թարթիչներեն առկախ, սպիտակ, քրքրված թաշկինակներ ծունգերու վրա՝ գոցված ափերու մեջ, վարանոտ բան մը դեմքերու վրա, որ կասկածի կնմանի, աններող են տեղավորվելու հատուկ իրենց սրտնեղ շարժումները: Բանի մը կխորհին ամենն ալ. ձգված սիրելիներո՞ւ արդյոք ...բայց ուրիշներ չունի՞ն տեսնելու, այո, կամ թերևս ալ՝ ոչ:
Հիշատակներ քրքրողի երազայնությունը ունի սա շիկահեր, մեծղի, կարմրայտ կինք իր մետաքսահեր զույգ աղջիկներու հետ առույգ, բարձրիրան և շնորհալի են անոնք ալ: Ո՞ւր կերթան: Երկու այրեր ալ կան ցածուկ միջնորմեն անդին, լավ հագված չեն, երրորդով կճամբորդենք, բայց ասոնք ալ առողջ երևույթ ունին՝ մին կապույտ, և մյուս խաժ աչքերով. մեկուն դեմքը կատակասեր բարեկամ մը կհիշեցնե ինձի: Հազիվ թե երբեմն կխոսին: Անոնք դիմաց տժգույն ու նիհար մարդ մը նստած մը նստած է ազազուն անդամներով մանկիկի մը հետ, ի՜նչ հակապատկեր: Տղան հետամնաց հեծկլտուքներ ունի, Հայրը, թերևս, կսփոփե՝ շոյելով իր երկար, ոսկրուտ, մեղրամոմե մատներով՝ գանգրահեր գլուխը փոքրիկին: Ահա հասարակ գեղջուկիմիամիտ, ապշահար դեմքեր ալ իրենց անձև տարազներու մեջ. դեռ երեք սևազգեստ կրոնական, որոնց անիմաստ ակնարկը իրենց կուրծքեն առկախ պղնձե խաչերուն կիյնան, անզգա են այս ընդհանուր հուզումին, անջատված կյանքեն, այնպես կերևար գեթ: Անոնցմե մին միայն երբեմն պաղատական ակնարկով, դուբսի միջոցը չափած միջոցին զանց չըներ նաև մոտս նստող օրիորդներեն միուն ալ ներողամիտ ակնարկ մը նետել: Բոլորն ալ լուռ են, բայց պիտի խոսին ընդհուպ: Տափաստաններուն կնայիմ՝ խորհելով ո՞ւր կերթան այս մարդիկ, ո՞չ հեռավոր գավառը, խնդության՞ն մը ընդդեմ, թե՞ տխրական դերակատարությամբ մը...
Ուժգին շոնգալի դղրդում մը, փլուզումի մը պատրանքն առթող: Բոլորին ակնարկը դուրսն է: Հոյակապ կամուրջե մը կանցնինք, տղմուտ, երագընթաց հուսանուտ մը կա խելապտույտ վիհին խորը, անդին քանի մը ծառեր, թերևս ջրային ուռիներ... տուների կարմիր տանիսներ արդեն անհետ: Հիմա ալ երկու անձուկ ծեռապարիսպներու մեջեն կանցնինք, դեղնամույն քարեր կժպտին վակոնեն ներս, մոտելով ու հեռանալով: Հանկարծ մարմնեղ տնձերեն մին կխոսի: Գերմանական առույգ և համագլխային արտասանությունը կհնչե ուժգին, շառաչալից խնդուքի մը հետ, որ կլեցնե մեր վակոնը: Կժպտին բոլորն ալ. մանկիկը վեր կառնե դեմքը. եթերային աչքեր ունի, կժպտի, Հայրը գորովագին կնայի ու կհամբուրե զայն: