Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ահա երկու օրե ի վեր Ամսթերտամը տոնի, խրախճանքի մեջ է. կյանք, հուզում, եռուզեռ ամեն դի: Հոլանտացին կսիրե Քերմես անունը տալ այս հաճույքի օրերուն: Ո՞ր սուրբին մեծ եղելությանն ի հիշատակ այս երևույթը կստանա քաղաքը՝ չեմ գիտեր, չեմ ուզեր ալ գիտնալ Ֆլանտրիայի ու Նտըրլանտի մեջ ամեն քաղաք, գյուղ իր Քերմեսն ունի:

Ասիկա Ամսթերտամինն է, իր ծովի զավակներունը, ջրանցքի աչալուրջ պահակներուն, նավավարին, գործավորին ու տիրոջը Հավասարապես ու նաև՝ կիներուն, տղոց:

Ամեն աշխատություն գրեթե դադրած է, կյանքի դժնդակ տրամին դիմակը նետված՝ կատակերգական օրերու պաճուճանքը երևան բերելու համար:

Ծաղիկներով կամ կանաչով կողողեն զիրար, տղաք, աղջիկ, մարդ թե թևի փողոցներուն մեջ կշրջին: Հանկարծ բոլորակ մը կկազմվի, նվագի մը ի ձայն՝ զույգերը կոսոստեն, կդառնան խաղաղ ջրանցքի մը մոտ ու կթռին, այնքան թեթևաշարժ են:

Ուրիշ խումբը մը պարանցիկ՝ չորս կողմդ շղթա մը կձևացունե, կքայքայե ինքղինք ու շառաչուն ծիծաղներով կհեռանա: Քու օտարությունդ կշիկնի, անսովորին, հեգնանքի կասկածին ենթակա դյուրազգացությունդ երևան կելլե, բայց կներես:

Ու ի՜նչ կրնայիր ընել այդ ծավի աչվներով, ոսկեվարս, ողորկ մորթով աղվոր աղջիկներուն, կանեփահեր, կարճ տղոց, հնամենի ծովակալներու ընչացքով մարդոց:

Պարտքին, սուրբ աշխատության նվիրված մարդուն մանկական խեվությունն ու ցնորքն է աս:

Կհարբին, կհարբեցնեն. գարեջուրի գավաթները կփշրեն կապելաներուն աղմկարար սեղաններուն վրա. ազնվականն ու նրբաճաշակ քաղքենին դառնացնող կատակներ կընեն, կհամբուրեն ու համբույր կստատնան առանց սեռի խտրության ու բնավ չեն կռվիր:

Ականատեսներ կպատմեն այս բոլորը ու մանավանդ կգրեն հոլանտական Քերմեսին վրա. բայց վայելելու, իր լիությամբ զգալու համար զայն, ականատես զգալու է:

Կարծեմ այդ գոհունակության իրավունքն ունեցա ես...

— Այցելեցի՞ք Ամսթերտամի թանգարանը Ryjrs museum-ը, — հարցուց գերման պատվական բարեկամ մը երեկ առտու, որուն հետ պանդոկը սենեկակից ենք:

— Ո՜չ տակավին, հեռ, — ըսի: