Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րույս կվազե ո՞ւր ... դեպի ո՞ր լուսավոր փողփողուն գաղափարը երասության կամ գաղափարի վիհը անհատակ ... Դուն իմ հոգին ես՝ միշտ դժգոհ, հարաբշավ, սլացիր գիշերին մեջ: Անշարժ, հավետ նույն իրերուն ձանձրույթն ունի սիրտս, մարդկային անոզոք, ափոփոխ օրենքներուն սարսափն ունիմ. անոնցմով ես շատ տառապեցա: Այս ցնորական վազքովդ կկազդուրվիմ ես. անհունին, անեզրության, անվախճանին կարճ, բայց որոշ զգացողություններովը կլեցվիմ կհորդիմ բարությամբ, աննյութ բարությամբ, որ աշխարհի բաներուն անշահախնդիր հայեցումովը կըստացվի: Սլացի՜ր, որ արբենամ հրաժարումովն ու մոռացումովը բարի աստծո աշխարհին չար իրականությանց, որոնցմով կյանքս չի բերկրեցավ օր մը:

Ուժգին ցունց մը: Ոտքի կցատկիմ: Երազներու աշխարհին հրաժեշտն է աս... Շոգեծածկ ցուրտ ապակիին կդնեմ դունչս. կդիտեմ... հեռուն, հեռուն, խավարին մեջ համապարփակ կտեսնեմ լույս մը կարմրառէջ... Բերկրության ալիք մը կողողե զիս ու բոլոր արյունիս հետ կեղբայրանա հանկարծ...

Ու նորեն տրտմորեն կխորհիմ ընտանի սենյակի մը գաղջ, բուրումնավետ մթնոլորտին ու սիրելի համբույրի մը...

Մինչ կառաշարը կարշավե խորունկ և սև գիշերին մեջ սուլելով...

Ամսթերտանի քերմեսը, իր մյուզեն. Ռամպրան

- Գացա՞ծ եք Ամսթերտամ. եթե ոչ՝ անգամ մը օգոստոսի այս օրերուն կարժե, որ գտնվիք,- կըսեր ինձի բարեկամ մը Գոլոնևի մեջ:

Իրավ, Ամսթերտամի զովությունն ու հանդարտությունը ժխորալից կենդրոններու տված պատրաստում են ետք սփոփանք են ինձի: Իր լայն ջրանցքները, իր աղյուսի հազար գույնով ու ձևով շինություններն հաճույքով կդիտեմ, հրճվելով կանցնիմ աղյուսով սալարկված իր գռիհներեն, պողոտաներեն, կհակիմ մաղձի պատրանքը... տվող ջուրերուն, նավակներուն, որոնք կսահին բեռնավոր, հետո նավահանգստի գաղտարերքի շտեմարաններուն ու անոնց քով հանգչող մեծ նավերուն մոտ կդեգերիմ օվկեանյան համեմներու բուրմունքն առնելու համար, մթնոլորտի զովին մեջ տարածվող ծովային աղի տարրի մը զգայության հետ:

Մրջնային հարատև, լռին, արդյունավոր աշխատանքն է ամեն կողմ. ամբողջ ժողովուրդ մը կբանի, տքնության հեշտանքը տեղ մը զգալի չէ այսքան: