Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թյունն ու առատությունը, բայց հայրենասեր է իր դպրոցը ու արվեստը՝ գերազանցապես ազգային.

- Ռամպրանի սրահը հաճեցեք ինձի ցույց տալ, - կըսեմ մյուզեումի անտարբեր պաշտոնյաներեն մեկին՝ կոտրտած գերմաներենովս:

- Հետևեցեք ինձի, պարոն...

Սրահ մը, ուրկե մտած միջոցիս միակ շարժումս ընկրկում մըն է: Գիշերային պաննորդներու խումբն է դրան հանդիպակաց կողմը, ամբողջ որմը իրմով ծածկված. միակը՝ մերկ ու լուսավոր սրահին մեջ: Փողոցի մը անկյունեն քաղքենիներու խումբ մը դուրս կուգա,յուրաքանչյուրն իր հրացանով ու երկար տեգերով,հանդիսական զգեստավորումով: Պահակներու խո՞ւմբ, թե՞ տոնական օրվա մը շրջիկներ: Թմբկահարին վրա շնիկ մը կհարձակվի, տղեկ մը, աղջնակ մը այս անակնկալ հանդիպումե ազատիլ կաշխատին:

Ամեն մեկը իր նայվածքն ու շարժումն ունի, կզննե շեշտ սևեռումով հանդիպակաց կողմը, կուղղե զենքը, հրացանը կլցնե, կխոսի կամ կունկընդրե: Ու դիրքերու այս զանազանությունը անանկ շարժում մը կստեղծե, որ կարծես նույն վայրկյանին այս մարդիկ դուրս պիտի ելլեն տկարի շրջանակեն, անցնին քովեդ ու հեռանան: Մութ այլ քաղցր խոսքի մը վրան կարմիրի անուշ խինդը կա տեղ-տեղ ու ամենուրեք կողմնակի կետե մը ցաթող քանարիկի գույնն ու իր նրբերանգները, որոնք շրջագիծները կստեղծեն, դիմագիծն ու շարժումը կոգևորեն:

Կան որ նկարին դեմ նստարանին վրա ժամերով նստած կնային. ակնարկնին հագեցած է, այլ չեն ուզեր հեռանալ: Անգլիացի նրբահասակ, շեկ կին մը դիտակնոցը աչքերուն կտանի ու կհեռացնե, ուրիշներ կատաղի համառությամբ Պետեքըրի մը մանրագիր էջին վրա բաներ մը կկարդան, նկարին կնային ու հավանության մանր ճիչեր կարձակեն:

Կարդալ պետք չէ, ոչ ալ կարծիք հավաքել, այլ դիտել, հիանալ, հիանալ ու արվեստի քիչ մը անսփոփ ունենալ:

Զուր չէր, որ 1898-ին Հոլանտայի երիտասարդ իշխանուհվույն թագադրության վաղորդայնին իսկ Ամսթերտամն իր դժխոյին լավագույն պատիվն ու ընդենլությունը ընել կկարծեր՝ զայն Ռամպրանի ամբողջական գործերու ցուցահանդեսին բացմանը հրավիրելով:

Այդ օրերը համաևվրոպական ուխտավայրի երևույթն առավ այս քաղաքը, որովհետև ինչ որ սահմաններն ու տնտեսական ոսոխություննորը կզատեն, արվեստը եղբայրորեն կմիացնե:

1606-ին Լեյտի մեջ ծնող աղորեպանի այս տղան, բախտավոր իր երիտասարդության, հիվանդ ու կործանված ծերության օրերուն, կրնար խորհիլ այս ժամնակներուն իր հաղթանակին վրա: Երբ հնությանց