Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավաքիչներու(colleqtionneur) կրպակները կդեգերեն հուսահատ ու դողդոջուն՝ քանի մը ֆլորենի ի գին տալու գործեր,որոնք հիմա անգին են։

Հոլանտան Ռամպրանի նորեն ազգային ու անձնական հանճարին մեջ կտիեզրանա։

Ո՞ւ է այս նկարչին փառքն ու մեծության գաղտնիքը։

Շատեր կան, ու գծելու արհեստին մեջ(technigue) իրմե վեր են, գույնի ավելի հզոր վարպետներ չեն պակսիր, առարկաներու կենդանի շարժումներու անառարկելի վիրթուոզները կան նկարչոթյան մեջ, բայց կա բան,որ Ռամպրոնի հատուկ է։

Անիկա խոր ներշնցման մը տակ կայլափոխե իր հպած էն հասարակ նյութերը։ Համակրելի, բացատրական ու խորապես մարդկային կդարձունե կրոնական նկարները․ տեսեք իր նմանօրինակ գործերը,դիտեցեք էմմավոսի ուխտավորները Լուվրի մեջ․ բավ է այդքանը։

Հետո ոչ ոք իրմե առաջ զիջավ դեպի մուտ, լքված խավարեն իջնել, խոնարհներուն նայիլ ու համեստ կեցության քաղթրությունն զգալ․ անոնց բանաստեղծն է Ռամպրան իր այնքան հարուստ ու բազմաճյուղ արվեստին մեջ։

Եթե կրոնական նկարները մարդկային կդաչձնե,զրկվածներն ու մոռացվածները կրոնական մթնոլորտով մը կշրջապատե, այնքան իր գթությունը մեծ է։ Եթե տեսած եք,կրկին Լուվրի մեջ, իր Կահագործին ներքնահարկը,հոն Աստվածամարն ու Հիսուսը՝ հոլանտական խոնարհ հարկի տակ որոշել դժվար պիտի չըլլա ձեզի։

Այս հանճարին տրված է արվեստին բոլոր կարելիությունները։ Եթե խոնարհներու նկարիչն է, իշխանական ճոխությունները չէ մերժած երբեք արվեստին։ Իր գործը՝ կըանքն ունի իրեն նպատակ, այլ միշտ անոր գթությամբն ու խորհուրդով լեցված։

Ընդհանրապես իր նկարները ստվերոտ կամ մութ խորք մը ունին, բայց անոնց վրա նահանջի, ոսկիի կամ քանարիկի երանգ մը կիյնա խորհուրդը մերկացնելու կամ սաստկացնելու համար:

Իբր թե Ան ուզեր Լուվրի Իմաստասերին նման գթության լույսով լուսավորել կյանքի մթին առեղծվածը: Կանցնիմ կողմնակի փոքր սրահներեն, ուր կան Ասվեգործներու միությունը, anatomiex մը, տարբեր, այլ գերազանց Լահեինեն, Հրեա նշանածներն ու Դաշտանկար մը:

Երբ Ryjrsmuseum են դուրս լշկելլեմ՝ սփոփանքի հառաչ մը կունենամ, որ իր մեջ Ռամպրանի մթին խորքն ու կարմիր ժպիտը կպարունակե քիչ մը:

Կհանգստանամ Մուզեումի հանդիպակաց պուրակին մեջ. մանրիկ