Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործավորը, հայ աշխատավորը, արհեստաորը։ Քաղաքeնին հարուստ է իր շերտավորումներով, բայց որքան ավելի հարուստ է իր հոգեկան աշխարհով։ Ես պիտի ըսեմ, մեր մեջ տակավին ոչ մեկ գրող, վիպագիր կամ թատերագիր, բարքերու, զգացումներու, հոգեկան թաքուն էությանց, խորհուրդներու, սիրո այլազանության և խաբեության մասին այնքան ընդարձակ ու խորահայաց եղած է, որքան՝ Շիրվանզադեն։ Շիրվանզադեյի գործն ընդարձակ է, ընդարձագույն, ու այլազան, խայտաբղետ իր հոգեբանական աշխարհը։ Իր վեպերը ոմանք հոգեբանական վեպի տեսակին կպատկանին, ինչպես Արսեն Դիմաքսյանը և Քաոս–ը են։

Շիրվանզադեն հայ գրականության մեջ իր իրավապաշտական մուտքը ըրած է 1883 թվականին՝ հրապարակելով վեպի մը մեկ հատվածը միայն՝ Հրդեհ նավթագործարանում։ Ալ ատկե վերջ շատ քիչ դադար տված է ինքզինքին. նույն տարի կգրե վիպակ մը՝ Գործատակարանի հիշատակարանից։ Ու հետզհետե՝ Նամուս, վեպ (1884 թվական), Օրիորդ Լիզա, վեպիկ (1884 թվական), Նորերից մեկը, պատմվածք (1885 թվական), Արամբին, վեպ (1885 թվական), Խնամատար, վեպիկ (1885 թվական), Զուրի հույսեր, վեպ (1886 թվական), Ֆաթման և Ասադը, վեպիկ (1887 թվական), Թանկագին Կապանք, պատկեր (1888 թվական), Տասնևհինգ տարի անց, պատմվածք (1888 թվական), Խելագարը, պատմվածք (1889 թվական), Շրջանից արտաքսվածը, պատմվածք (1890 թվական), Արսեն Դիմաքսյան, վեպ (1891 թվական), Ցավագարը, վեպ (1891 թվական), Քաոս, վեպ (1895 թվական), Մելանիա, վեպ (1898 թվական), Արտիստը, պատմվածք (1900 թվական), Եվգինե, դրամա երեք արարվածով (1902 թվական), Ուներ իրավունք, դրամա (1903 թվական),Հավատարիմ ընկերներ, պատմվածք (1904 թվական), Գաղափարի գերին, պատմվածք (1904 թվական), Պատվի համար, դրամա չորս արարվածով (1905 թվական), Ջհուդի ականջը (1805 թվական), Ավերակների վրա, դրամա (1906 թվական), Կործանվածը, դրամա չորս արարվածով (1906 թվական), Շարլատան, կոմետիա, անտիպ, Արմենուհի, դրամա (1910 թվական)։

Ահա, գրեթե, Շիրվանզադեի երկերուն ամբողջությունը։ Անցնինք հետզհետե վերլուծելու իր գործերուն մեծագույն մասը՝ այսպիսով վեր առնելու համար Շիրվանզադեի հոգեկան աշխարհի ամբողջությունը։ Այդ աշխարհի բազմազան երեսակները դիտենք ու տիպարներու զգացումներուն, ընկերային ու անձնական գաղափարներուն, ձգտումներուն, դիտումներուն, հոգեկան հիվանդություններուն ու կազդույրին ներկա ըլլալով՝ վերլուծմեն վերջ կարենանք դիտել, համադրա