Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կան ակնարկով, գործին ընդարձակությունը: Նաև ականատևս ըլլանք Շիրվանզադեի կորովի տաղանդի փթթումին, աստիճանական աճումին ու ի վերջո՝ հարաբերական կատարելությանը, որուն վրա կգտնվի դեռ: ՀՐԴԵՀ ՆԱՎԹԱԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ-ը վեպի մի մասն է միայն, պատկեր մը, որուն մեջ կերևա անգութ գործարանատերի տիպար մը, որ երբ մարդիկ իր այրող գործարանին փլատակներուն տակ մնացող ու այրվող գործավորներ ազատել կուզեն, ինք, անտարբեր մարդկային դիակներուն առջև, կաղերսե՝ «ազատեցեք գործարանս»:

ԳՈՐԾԱԿԱՏԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ-ը պատմությունն է գծուծ շահասիրության ու կեղծիքի: Խաչեն միամիտ մանչուկ մը դպրոցը ավարտած է, խորհուրդ կա՝ ինչ գործի դնել զինք: Տղուն Հոր բարեկամին՝ մանրավաճառ Թորոսի խորհուրդով, Խաչեն վաճառական Գուլամյանց քով կմտնե: Մանրավաճառ Թորոսի բերնով կխոսի Հայ շուկայիկ փորձառությունն ու բարոյականը: Թորոս կըսե Խաչեին՝ «Խոնարհ ու Հլու հպատակ կլինես, թեքվիր ու ծռվիր ինչպես օձ»: Խաչե նախ իբր աշակերտ, հետո իբր գործակատար կստե, կկեղծե, կխաբե ու վերջապես կարևոր հարստության մը տիրանալե վերջ կամուսնանա նաև Գուլամյանց աղջիկներուն մեկուն հետ: Դիվային ագուցվածք մը ունի այս գրվածքը, ու նախատինք մըն է հոն տարածվող գայթակղալի կյանքը, որ, ավաղ, հայ իրականութենեն քաղված է:

Դրամը ամեն բան կարդարացնե, այս մտածումը բարոյական ոճիրե ոճիր կձգե Խաչեն: Խարդավանքի փառավորանքն է այս, ուր, մութին մեջ անտես, առանց խղմտանքի թեթև շփոթության մը կթավալին ոճիրները: Ահա թե ինչ կտրամաբանե Խաչեն այդ բոլոր ավաղակություններե վերջ. «Ես գաղտնիքը գտա, գրավելով աղա Գուլամյանցների հավատարմությունը ներելի ու աներելի միջոցներով: Շատ բաներ եմ արել ու ապրել եմ առանց ինքս ինձ հաշիվ տալու, առանց դիմելու իմ խղճին ու նրանից թույլտվություն խնդրելու: Կեղծավորել եմ, շողոքորթել և ստորացել այն մարդկանց առջև, որոնք ինձանից զորեղ են եղել և որոնցից, ակնկալություն եմ ունեցել: Խաբել եմ, մոլորեցրել եմ ինձանից թույլերին և պակաս խորամանկներին: Եվ այժմ ոչ ոք չի կարող երես առ երես ինձ հանդիմանել, որովհետև ես փող ունեմ, հարուստ եմ, իսկ ետևիցս ով ուզում է, և ինչ ուզում է՝ թող խոսե, փույթ չէ: Առերես ես այժմ ամենից հարգվում եմ, և այսքանը բավական է: