Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնական ու թարմ էջեր կան ճարտարորեն արտահայտված. հարկ կա ըսել, թե սիրո մասին Լիզայի ու ի վերջո Արզաս Պետրովիչի Հայեցողությունները միակողմանի ու անիրավ են:Հովվերգական սիրո մը, որ ի վերջո ողբերգական կըլլա, պատմությունն է ՖԱԹՄԱՆ ԵՎ ԱՍԱԴԸ պատկեր թուրքերու կյանքեն: Առադը կսիրե Ֆաթման, գեղանի թրքուհին: Ասադը գրամ չունի, բայց քաջ է, իսկ Հաճի Ալեաքպարը, հարուստ մը, զարնված է այդ աղջկան: Երկու ոսոխ, ուրեմն: Ասադը Սարը Թորֆադի երիտասարդներուն պետն է, իսկ Ալեաքպարը՝ իմանալու թաղին: Պետք է կռիվը վճռե սիրո խնդիրը: Ու երկու թաղեցի տղամարդիկ ահա դեմ դեմի: Ասադ կհաղթանակե ու կռվի վերջամասին կփախցնե Ֆաթման, որ բաղնիքի մը բարձունքեն կդիտեր հրճիվով Ասադի քաջությունները: Հակառակորդները կհալածեն զինքը ու խրճիթի մը մեջ կգտնեն: Ասադ, իր սիրուն զորավիգ, կսպաննվի, ու Ֆաթման անոր վրա ինկած կարտասվե: Ճշմարիտ poeme-ի մը նյութ, որ տեղ-տեղ հեքիաթունակ է:

Մայրական գուրգուրանքին մեծութենեն ու սիրո չափազանցութենեն տառապող տղու մը դրվագն է ԹԱՆԿԱԳԻՆ ԿԱՊԱՆՔԸ: Տղան մեկնիլ կուզե արտասահման ուսման համար: Մայրը կաղերսե, կթախանձե, թույլ չի տար, ի վերջո կհամաձայնի, ու երբ տղան կառք պիտի նստի, ահա մայրը ուշակորույս կիյնա կառքին ձիերուն առջև:

ՏԱՍՆԵՎՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՆՑԱԾ-ը կյանքի ստեղծած հակադրություններեն մեկն է. նախապես կայտառ, թիկնեղ, ոճրապարտ տղա մըն է, որ աքսոր կերթա ու տասնհինգ տարի վերջ վերադարձին սոսկատեսիլ կմախային կվերադառնա: Մայրը, որ սպասումներով հատուցած է իր օրերը, երբ կտեսնե իր զավակը այլափոխված, կըսե. «Երանի մեռնեի ու քեզ չտեսնեի...»:

ԽԵԼԱԳԱՐ-ին մեջ կնոջ ֆիզիկական ու հոգեկան կյանքին առնչությանց խնդիրը կար շատ հաջող ներկայացված: Մարթա սիրո մը դրժումեն հիմարացած է. այդ հիմարությունը կատաղության կվերածվի ծնողքին հաշածանքովը, կոպատությունովը: Օր մը վերջապես Ս. Գևորգ ուխտի կերթան. ուխտավայրին ազատ ու բնագեզ միջավայրը, մաքուր մթնոլորտը համրաբար կբժշկեն խելագարը:

Մարթան կաղեկնա ու նույնիսկ կամուսնանա. երջանիկ է ամուսինը իրմով, բայց օր մը ան կիմանա կնոջը անցյալ հիվանդությունը, ապա կասկածանքը, խեռ նայվածքները, զգուշություններ, ակնարկություններ ամուսինին ու անոր պարագայներուն կողմե: Չէ՞ որ պատմվածքի տիպարներեն մին ըսած է թե՝ «շրջանը շատ անգամ խելագարներ կստեղծե»: Մարթան կիյնա նախ տխրության, հետո կասկածանքի մեջ, ու մտային խանգարումի նշանները կհայտնվին խաղաղ ընտանիք մը սնախոսությունով մը դժոխք կդառնա, այնքան