Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարաշարժ, անկայուն է մարդկային խիղճը: Մարթան արդեն իսկ հղի է, կծնվի զավակը, ու իր վիճակը տագնապալի է, բժիշկները շվարած են: Ու ահա, ո՜վ հրաշալիք, նորածինը կբժշկե մայրը իր առաջին ճիչովն իսկ... Մարթա կաղեկնա:Գիտնորեն ու շատ գեղեցիկ դասավորված այս կտորը միակ նպատակ մը կուտա կնոջ ֆիզիկական ու բարոյական կազմին, որդեծնության ու որդեսիրության գերազանց բնազդը:

Չափազանցված ատելություններու մեկ տկար նշումն է ՇՐՋԱՆԻՑ ԱՐՏԱՔՍՎԱԾ-ը..., որուն գրական և վերլուծական արժեքն ալ հասարակ է: Մարդանյան ուսանողը ժառանգական և ստացված դաստրարակության հետևանքով մարդամոտ չէ եղած ոչ դպրոցին և ոչ ալ հալսարանին մեջ: Իր ընկերները նախ զինք հարուստ կկարծեին ու կատեին: Մարդանյան աղքատ մըն է և իր ուսման շրջանին վերջին օրերուն կուզե ծանոթանալ հայ ընկերներու, անոնց շրջանակին մեջ մտնել: Կմեժվի չարամիտներու հերյուրանքով, մանավանդ Գալումյանին ու Բարդամյանին: Դուրսի կյանքին մեջն ալ այդպես պիտի շարունակվի: Մարդանյանը պիտի հալածվի իր ընկերական շրջանակեն Հայրենիքին մեջն ալ: Ճարահատ Մարդանյան կանհետանա: Զինքը կմոռնան: Օր մը գործչի մը մասին կսկսի խոսվի, ու գրվիլ, որ իր շրջանը բախտավորած է: Համեստ ու տոկուն այդ գործիչն է Մարդանյանը: Հաջողության հետ հալածանքը կդադրի, ու հալածողները պետք եղած չքմեղանքները կհայթայթին իրենց խղճահար ներքինը հանգստացնելու համար:

ԱՐՏԻՍՏ-ը կանխահաս ու եղերական սիրո մը պատմությունն է: Հեղինակը Օտեսայի մեջ կծանոթանա հայ այրիի մը ու իր զավակին, որոնք իր բնակած տան վերնահարկին մեջ կապրին: Այդ ընտանիքը արդեն տխուր պատմություն մը ունի. այրիին ամուսինը վարսավիր եղած է, ազնիվ ու հեզահամբույր մարդ, որ սիրահարված է օր մը թատրոնի երգչուհիներեն մեկուն հետ, ատոր համար ծաղրված է, նախատված ու օր մը վտարած թատրոնեն, ուր կեղծամներ կհարդարեր: Իր սիրուն մեջ հուսաբեկ և սակայն անհուսորե անով զարնված, սափրիչը գինարբուքի տված է ինքզինքը և « դառնում է,- ինչպես կըսե սինյորա Ստեֆանիան,-օղու և փողոցների անդառնալի սեփականություն»: Եվ իրիկուն մը ոստիկանները ծառի մը տակ, ձյունի մեջ գլորած կգտնին ու տուն կբերեն: Քանի մը օր վերջ կմեռնե մարդը: Հայրը սիրած է թատրոնն ու երգչուհին, տղան Հորը պիտի հետևե ու պիտի սիրե երգչուհի մը, Լուիզան, սինյորա Ստեֆանիայի, իրենց նստած տան տիրուհիին աղջիկը:

Սինյորա Ստեֆանիայի այդ տան մեջ կապրին իտալացի երաժիշտներ, անոնցմե մին է բարիտոն Կավալլարոն: Լևոնը, հայ այրիչ զավակը,