էին «Մադրիդի շրջմոլիկի» մեջ, գոնե այդպես էր թվում ինձ: Գուցե դա մի կրակոտ, ասպետական ժողովրդի սրտի հրաբուխն էր փոքր-ինչ կանոնավորված ինձ անհայտ մի հանճարի ստեղծագործ ուժով, բայց հետաքրքրականն ինձ համար նվագողն էր, կարծես նյութեղեն պատանին չքացել էր, մնացել էր միայն նրա ստվերը: Նա չէր նկատում իմ ներկայությունը, քաղցր հնչյունների հեղեղով կլանված նյարդերը չէին զգում աշխարհի նյութականը: Կարծես հոգին ամբողջովին ձուլվել էր նվագած եղանակի հետ ու սլացել հեռու մի աշխարհ: Ընտիր հոգիների կախարդական աշխարհը»:
Բայց հանկարծ զմայլելի նվադը ավարտելեն վերջ ան կարտասվե: Գրողը պիտի ուզե պատճառը հասկնալ, արտիստը կըսե. «Վելիոնշելիստն ինձ ասաց. Մադրիդի շրջմոլիկը դժբախտ է եղել, ցուրտ գիշերներըերգել է գրանդի աղջկա լուսամուտի տակ և լաց եղել... նրա Հայրը աղքատությունից մի օր կախվել է ծառի վրա, խեղդվել»:
Շիրվանզադե ոչինչ կհասկանա այդ խոսքերեն, ներքին, թաքուն սիրո այդ խռովահույզ արտահայտութենեն: Սակայն չպիտի ուշանա գուշակել: Իսկ Լևոնի մայրը՝ հիվանդոտ, ընկճված, օրըստորե հուսակտուր կդառնա, մայրական անսուտ բնազդը կխոսի իր մեջ: «Տղան -հեր ուղիով կերթա»: Կմեկնի Օբերայի խումբը, ինչպես նաև՝ Կավալլարոն, Լևոնի ջերմին ու ազնիվ բարեկամը: Քիչ ատենեն կմեկնի նաև Լուիզան: Լևոնի կյանքը փոփոխություն մը կկրե: Վերջացած է երաժշտական ու թատերական շրջանը, սակայն ան հիմա կդեգերի Օտեսայի նավահանգիստի կապելաներուն մեջ: Կիթառ նվագելով փող պիտի հավաքե ու Իտալիա ճամփորդե նվագ ուսանելու համար: Ամբողջ գարունն ու աշունը այսպես կաշխատի:
Օր մը կուգա ըսել Շիրվանազդեին.
— «Սինյոր, երկու ամիս չկա, արդեն երեսուն ռուբլի եմ հետաձգել:
Բայց մորս չասեք:
— Ինչո՞ւ:
- Որովհեև այդ փողերն ինձ հարկավոր են:
- Իտալիա գնալու համա՞ր,- լրացրի ես նրա խոսքը՝ խնդիրը միանգամից պարզելու համար,- մի զարմանալ, Լևոն, ես այդ վաղուց գիտեի: - Օ՜, սինյոր, իրավ է, ես ուզում եմ տեսնել Իտալիան:
- Եվ Լուիզային...
Նա ամոթից երեսը դարձրեց»:
Բայց, դժբախտ պատահար, գիշեր մը նավահանգիստեն վերադարձին Լևոն կկողոպտվի: Բան մը չի գտնելով իր վրան առնելու՝ բաճկոնը