կը, արտիստ կանվանեն, ան գեղարվեստի շրջանակներուն մեջ մեծ համակրություն կվայելե: Հակառակ մոր թախանձանքներուն, լաց ու կոծին, Լևոնը երկու բան կսիրե՝ երաժշտությունը և թատրոնը, երրորդ սեր մըն ալ ունի, որով ճակատագրորեն պիտի կործանվի: Իր գործն է թատրոնի դռներուն առջև պոչ բռնելը[1] շահելով քանի մը ստակ: «Նաև եկած արվեստոն Կավալլարոն Շիրվանզադեի.
Սինյոր, երևի չգիտեք ինչ ասել է արտիստի համար առաջին ծափն անծանոթ քաղաքում: Շատ բան, երբեմն ամեն ինչ: Դուք թատերասեր եք, նկատած կլինեք մի երևույթ: Թատրոնական սրահում հասարակությունը հազիվ է վստահանում առաջին ծափը տալ անծանոթ արտիստին: Շատ անգամ հոգով հիացած երգչի երգով, նա ամաչում է յուր հիացումն արտահայտել, կարող են նաև անճաշակ համարել: Բայց ահա օգնության է հասնում Լևոնը: Նա ազատ է հասարակական նախապաշարումներից, չի քաշվում առաջին ծափը տալ: Խումբը հետևում է նրա օրինակին:
Այն ժամանակ հասարակությունը նույնպես ծափահարում է»:
Սինյորա Ստեֆանիայի դուստրը, Լուիզան, կհետևի երաժշտության ու մոտ ատենեն պիտի մեկնի Իտալիա՝ կատարելագործելու համար իր արվեստը ու երգչուհի դառնալու ապա: Լևոն գաղտնորեն կսիրե Լուիզան: Լուիզայի անծանոթ չէ այդ զգացումը, բայց պետք է զայն շահագործե, պետք է միշտ համակրելի երևս Լևոնին, օր մը վերադարձին՝ անոր միջոցով առաջին անգամ ստեղծելու իր անունին շուրջ համբավ:
Հեղինակն այս Հայ տղուն ճակատագրով կհետաքրքրվի այդ օտարական քաղաքին մեջ: Առաջին օրերեն իսկ բարեկամներ են արդեն, ու Շիրվանզադե պատիվը կունենա նաև ծանոթանալու Լևոնի երկու ընկերներուն՝ Չաուշենկո բանաստեղծին և Իցկո Մարգուլիս ապագա երգահանին: Երկուսն էլ փողոցի ճշմարիտ ոգիներ:
Առավոտ մը արտիստը հանկարծ կմտնե Շիրվանզադեի սենյակը՝ ձեռքը բռնած մանդոյինան: Մինչև լույս նվագեր է, մայրը անհանգիստ ուզեր է մանդոլինը նետել, ու Լևոն ապաստաներ է հոտ: Նվագեր է Մատրիտի շրջամոլիկը, ու հիմա հոս կնվագե Շիրվանզադեի համար ալ: Բայց հեղինակը թող նկարե. «Ինչ էր Լևոնի նվագածը, բացատրել չեմ կարող: Հիշում եմ միայն ինձ վրա գործած տպավորությունը: Կիսամերկ թևեովել էի սենյակիմեջտեղում և լսում էի բուռն զգացմունքների վիժումը: Վիշտ ու բերկրություն, փոթորիկ ու մեղմ թախիծ խառնվել
- ↑ Անգործ մարդիկ և տղաք թատրոնի դռան առջև սպասելով՝ կանուխ տոմսակ կհայթայթեն մեկին կամ մյուսին կամ իրենց տեղը կուտան ուրիշի մը, որ կուզե չզրկվիլ ներկայացումեն բազմության պատճառով՝ ատոր փոխարեն քանի մը դրամ ստանալով: (Ծ․ Հ.):