մեն իսկ վերջ հարություն մը կունենա իր մեջ,կբռնվի սերերու այն կույրով,տարերայիներով։ Իր սովորական,միօրինակ, պանալ կյանքը կհեղաշրջվի, զգացումներու ի՛նչ հրահարում այդ երկարագործական ծրագիրներով զբաղվող հանդարտ երիտասարդին քով։ Համակերպող էր ու ըմբոստ մը կըլլա՝ պատվարներ տեսնելով իրսիրուն առջև։ Սիրո հակադրություններն այնքան բուռն են։ Կայպանե Մինաս Կիրիլլիչը, օրենսդրությունը, հասարակաց կարծիքը։ Իր մեկ տեսակցության պահուն վարվառայի հետ,երբ ան կըսե հակառակ իր սիրույն՝ տեսնելով միության անկարելիությունը․
«– Զուր ոք տանջում ձեզ և ինձ։Ասացեք,ի՞նչ կապ կարող է լինել մեր մեջ»։
Ռոստոմյանը կպատասխանե․
«– Սիրո ամուր շղթան, նա սուրբ է, հաստատ է, քան որևէ օրինական կապ»։
Ահա նաև ինչ կխորհրդածե Ռոստոմյանը հասարակաց դատաստանի մասին․
«Ամբոխը, որի կարծիքի առջև Մինաս Կիրլլիչը դողում է, սարսափում է, ստրկանում է։
Ինչո՞ւ, որովհետև նա է նրա միակ անսխալդատավորը, նա է նրա մտքի ու սրտի ղեկավարը։ Սեփական խիղճը, խելքի ինքնուրույնությունը մի կրավորական տարր է նրա մեջ, որ ենթարկված է ուրիշների հայացքներին։ Այո, զարհուրելի է հանրության բարոյական լուծումը մեկի վրա։ Նա մի բռնակալ է, որ անհատի մեջ անզգայաբար ջնջում,ոչնչացնում է ամեն ինքնուրույնություն։ Ահա ինչու, երբ մի անհատ հանդգնում է ընդդիմանալ այդ հանրային բռնակալության, ամբոխը մատնացույց է անում նրա վրա, գոռալով՝ «Ահա հանցավորը, որին պիտի պատժել և այլն»։
Բայց Ռոստոմյանն ալ, հակառակ այս խոսքրուն, վտանգավոր ըմբոստ մը չէ, գիշեր մը հանկարծ իր խորհւրդներուն մեջ, ահա ժառանգականության ձայնը, շտեմարանված անցյալ, անգիտակից նախապաշարումները ծայր կառնեն, գլուխ կբարցրացնեն իր հոր միջոցով, զոր կտեսնե Աստվածաշունչը ձեռքը, կնոջ համար դաժան, անիրավ պատգամներ կարդալու դիրքի մեջ։ Բայց ասիկա դադար չի տար իր սիրույն, սիրո առաջին պատվարը, սիրելու անկարելիությունը չի մարեր զգացումը, ընդհակառակը, կուռճացնե, սիրելու անկարելիությունը չի մարեր զգացումը, ընդհակառակը, կուռճացնե, կարծարծե զայն։ Ռուսամյա կհայտնե իր սերը, ու հուղարկավորը կըլլա Վարվառայի դագաղին հետ նաև իր սիրույն։
Վեպին տխրագույն հերոսուհին է Կատոն, այրի Նատալյա Պետրովնայի ամուսնացած աղջիկը։ Ան իր դասակարգին վատթարագույն տիպարն է, շաղփաղփ, ստախոս, քսու, բաբասող ու նախանձի թույնով լեցված։