Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հյուծախտով անկողին կինյա: Բոլոր բժշկական խնամքներն անօգուտ են: Ռոստոմյանը հոգեկան անբավ խռովքներուն մեջ, վերջին վայրկյանին հազիվ կհասնի շվարած, շլմորված, խորտակված Վառվարային հատնումի ետին րոպեներուն: Վարվառա կմեռնի ու կթաղվի ... Հայ ընտանեկան կյանքի կամ նույնիսկ համամարդկային նկարներ: Մինաս Կիրիլլիչը կներկայացնե պահպանողականությունը, որ կսոսկա հասարակաց կարծիք ըսված ճիվաղեն: Ինք գիտե, թե իր Վարվառան դժբախտ ըրած է՝ Միզանդրոցովին տալով, գիտե նաև՝ իր աղջիկը հրեշտակ մըն է, բայց չի վարանիր բոլոր ճիգերը թափելու, որ իր աղջիկը կրկին ամուսնական հարկ դառնա, որովհետև ինչ պարագայի տակ էլ որ ըլլա՝ իր ամուսինը լքված ու անկե հեռացած կին մը հասարակաց դատաստանին կենթարկվի ու կդառնա կենդրոն թունալի ակնարկություններու, զրախոսությանց, այպանքներու. Մինաս անչափորեն կսիրե իր աղջիկը, և այդ սերը կմղե զինք իր ստիպումներու մեջ համառ ըլլալու:

Մանկության ատեն մենության մեջ ապրող, ինքնամփոփ, ազնիվ տիպարն է Վարվարռա Մինաևնան, որ, ավաղ, միշտ պիտի տառապի, ու սակայն ոչ ոք պիտի զգա այդ հալումաշը: Վարվառա գեղեցիկ է, շքեզ մարմինովը հրապուրիչ, դաստիրակված է, կարդացած է վետեր, կնոջ ստրուկի ճակատագիրն իր մտալլկանքն է: Նույնիսկ կրնա ատել հասարակաց, հանրության կարծիքը, վեր գռեհիկ դատաստաններեն, բայց կսիրե իր հայրը և Ռոստոմյանի հանդեպ իր կրակոտ սիրուն մեջ իսկ չուզեր լքել զայն: Երկարորեն, տաժանելիորեն պահված զգացում մըն է սերմ այդ կնոջ մեջ, անվթար, աննենգ, բուռն, որ հանկարծուստ լռակյաց տղու մը առաջին հանդիպումովն իսկ կարթննա իր մեջ, ճակատագրորեն կտիրե, կաշխարհակալե անոր էության ու զայն կմահացե: Անտեղիտալի է այդ սերը, թեև հորը ստիպումներուն, թախանձանքներուն առջև ու անոր սիրույն համար, անոր վերջին օրերը օրերը չմթագնելու համար կհամակերպի անոր: Բայց մահվան վայրկյաններուն հորը վրա կնետե, երբ ան Ռոստոմյանը կուզե հիվանդին սենյակեն դուրս հանել, անանկ ակնարկ մը, որ հայտնած կըլլա թաքուն սիրո բոլոր գանձերը:

Վարվառայի սերը մունջ ու մինչև մահ լուռ պիտի մնա: Ատիկա կխանձե զինք: Վարվառան ընկերությանն ալ չի այպաներ, որուն զինված ներկայացուցիչը իր հայրն է, թերևս հորը հանդեպ անսիրտ գտնվելու վախով: Իր սերը կհանգչեցնե ամեն գիրք, ոեև զինքը կայրե:

Ռոստոմյան իր մանկույան մեջ, այրի Նատաիայի այդ լռին սենյակի մեջ, կռնա շատ մը կարելիություններու վրա մտածել, բայց բնավ սիրո մը տենսագին համակումին: Վարվառայի առաջին հանդիպու