Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկար մնամ պատուհանին առաջ, դիտելու համար մթնոլորտը լեցնող այս եռուզեռը: Թերևս գեշ է ասանկ հաճոյանալ, զվարթություն գտնել բանի մը մեջ, որ ուրիշներուն թշվառությունն է. ի՞նչ կընեն հիմա բյուրավոր անտուն և մերկ հայերը: Այս մտածումը լուրջ բան մըն է, բայց ես անգիտակից հրճվանքով մը, կրկին անձնատուր կըլլամ ձյունամրրիկներուն վայելքին: Ձյունը՝ պահ մը խոշոր հատերով, տատմսումով, խաղաղորեն կթափի, բայց ահա մեծ խուճապ մը կլեցվի մթնոլորտին մեջ, հովը ապակիներուն կզարնե ապտակ մը իր սպիտակ ափերով. տեսությունս այն ատեն կկասի, կմարին տեսարանները, մինչև որ ձյուները հալին ու արցունքներուն պես վար սահին, այն ատեն նորեն ծայր կուտան մասնիկներու անակնկալ, չարաճճի թափառումները, վազքն ու գահավիժումը:

Իրա՛վ որ շարժումը գերազանց բան մըն է. թեև նախասոկրատյան իմաստուններեն ոմանք կուրանային զայն:

Այդ հարաշարժ սպիտակ քողին մեջեն մայր բնությունը կերևի անհույզ, սպոյիկի մը պես կրելով մոռացումի և մահվան պատանքը: Վանքին պարտեզը, գետեզրի ուռիները, առվակներու վերև ցցվող ուրվամարմին բարդիները, քանի մը որմերու սև կողեր չեն կրնար դաշտորեին մերկությունը մեղմել:

Մե՜րկ, մե՜րկ կուսակրոնի մը սրտին պես, իմ սրտիս պես... փույթ չէ այս տեսարանը լավ տրամադրությամբ կլեցնե զիս և երգելու պետքը կզգամ:

Հիմա օրվան գործերս և երկու ամսվան վարժությունը վանքը հաճելի ըրած են ինձի: Որբերուն վիճակը բարելավված է, առաջին օրերու ցնցոտիներուն տեղ քիչ թե շատ կանոնավոր հագուստ շինված, մակաբույծերու, աղտին ու վերքերու տակ բորբոսող իրենց մարմինները՝ շնորհիվ կոնավոր խնամքերու, մաքրված են:

Այս բոլորը իրագործվեցան իմ և պաշտոնյաներուս անձվեր ջանքովը:

Պ. Ալեքսանդրը տղոց հետ է միշտ: Դասի ժամերեն դուրս օրը քանի մը անգամ ես ալ կայցելեմ որբերուն հարկաբաժինը: Այն սենյակը, ուր իբր դասարան կնստին, փոքր է, վառարանին ու տղոց արտաշնչությունը գեշ կերպով կապականե օդը, անանկ որ ներս մտնելուդ աչքերդ կմթագնին: Ասիկա առողջապահիկ չէ անշունշտ, բայց ի՞նչ ընել, ուրիշ հարմարագույն պատսպարան մը կա. հետո գրասեղան ալ չունին, կնստին բազմոցներու վրա, որոնք փոշիի կայաններ են: Վանահայրը կմերժե գրասեղաններ շինել տալ: Ա՜խ, պարարտ խոզ, որ նույնիսկ ծայրագունության աստիճան ալ ունի, մինչ ես տակավին պարզ վարդապետ մըն եմ:

Հակառակ այս բոլորին, վանքը որբերուն ապահոված է վիճակ մը,