Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ ու իր հոր կտակին տրամադրության համաձայն պիտի դառնա օրինավոր ժառանգ։ Իր ժառանգած դրամը կխնդրե Սմբատեն՝ հանձնել Մարութխանյանին և կուզե դառնալ Ալիմյաններու գործակատարը։

Վեպին մեջ բազմաթիվ հերոսներ կան կամ ավելի ճիշտը ՔԱՈՍԸ վեպ մըն է, որ քանի մը վեպեր կպարունակե։ Երկար պիտի ըլլար բոլոր անձերու մտավորական կազմին ու գործունեությսյն մասին առանձին խոսիլ, գոհանանք մեկ քանիներով միայն։ Սմբատ Ալիմյանը գրեթե կեդրոնը կկազմե ՔԱՈՍԻՆ։ Ուսում առնելու համար նախապես հեռացած Բաքվեն, գրավված ընկերավարական գաղափարներով, սիրահարվելով ամուսնացած Է ռուս աղջկան մը հետ. հայ ծնողի մը համար այդ օտար ամուսնությունը ի՜նչ աղեխարշ տռամ մը։ Սմբատ նախապես զրկված բոլոր ժառանգական իրավունքներեն՝ օր մը հանկարծ տեր կդառնա անսահման հարստության։ Սիրո մեջ պատրանք կրած Է Սմբատ, պիտի կրնա՞ նորեն սիրով երջանկանալ, պիտի կրնա՞ գոնե իր հարստության մեջ իր ընկերավարական ձգտումներով ղեկավարվիլ։ Հոդ ալ կյանքը, իր շրջավայրը նախ թող պիտի չիտա բարենորոգումներու, ու հետո պիտի վարժվի ու հաշտվի դրամատիրական կարգերու հետ։

Կյանքը իր այլանդակ խաղերն ունի, և իրականությունը խորհուրդը կխեղդե։ Սիրո մեջ դժբախտ մըն Է Սմբատ։ Անտոնինա Իվանովնան զինք չէ գոհացուցած ու չի կրնար գոհացնել։ Պատճա՞ ռ։ Պիտի տեսնենք.

«Ինչո՞ւ սիրեց այդ կնոջը,— կըսե Սմբատ Ալիմյանը,— ինչո՞ւ չհասկացավ, որ մարդկային կյանքում ահագին դեր են խաղամ ծնունդը, շրջանը, ավանդություններն ու սովորությունները։ նրա հոր ոտները կրում էին ասիական փոշիների հետքերը, իսկ ինքը տքնում էր մի քանի դար նրան առաջել, միայն մի սերունդ առաջելու փոխարեն։ էվոլյուցիայի ո՞ր օրենքով արդյոք։ Կրթությունը տարբեր շրջանների անհատների մեջ ստեղծում է մի տեսակ հավասարություն՝ համաձայն էր նա։ Բայց չէ՞ որ այն կրթությունր անզոր է դարերով կազմակերպված ազգային կամ տեղական հատկանիշների հակադրությունը ջնջել, ինչպես անկարող՝ սևահերին շիկահեր դարձնել և ընդհակառակը...»

Հետո՝

«Նա տեսավ, որ այդ շրջանից որքան հեռու է իր մտավոր աշխարհով, նույնքան մոտիկ է արյունով, հողով ու կաթով»։

Ուրեմն Սմբատ Ալիմյանի սիրո սնանկության պատճառները հայտնի են, իսկ Անտոնինա Իվանովնայի գրությունը ի՞նչ է։ Ան ալ նուլնքան դժբախտ է, գրեթե միևնույն պատճառներով։ Իվանովնա կըսե Սմբատ Ալիմյանի համար.

«Ատում եմ նրա երեսի և մազերի գույնը, մորթը, բերանը, առոգանու