թյունը, սովորությունները, ատում եմ նրա սերը դեպի յուրայինները. ատում եմ նրա լեզուն, ավանդությունները, նախապաշարումները, ազգականներին և բոլորը, ինչ որ կապ ունի նրա ծագման հետ, այս ատելությունը հասկանալ չի կարելի, այլ միայն զգալ...»
Ու ի վերջո Անտոնինա պիտի ըսե.
«Ես նրա կինը չեմ, այլ միայն զավակների մայրը»:
Ճիշտ է, առանց այդ զավակներու գոյության շատոնց արդեն բաժնված կըլլային: Սմբատ կտառապի, ուրեմն և Շուշանի հանդեպ ունեցաշ իր սիրույն մեջ ալ հոգեկան տանջանքե ավելի բան մը չի կրնար ունենալ, քանի որ զավակները կան: Անտոնինա Իվանովնա այդ հայկական միջավայրին մեջ կտագնապի ու Սմբատ, իրավարար բոլոր կնճիռներուն, հակառակ իր բոլոր ներքին անհույս էության, պիտի ջանա հաշտեցնել մայրը, կինը, քույրը, եղբայրները և բոլոր հակասությունները կյանքին: Ամենեն կարևոր կետը Հոս Սմբատի ներքին էությունն է՝ վատաբախտ հուսահատ և մռայլ, որ իր արտաքին գործունեության մեջ պիտի երևի ժպտված ու թաքուն պիտի մնա: Անտոնինա Իվանովնան կըսե. «Այս կյանք չէ, այլ՝ դժոխք»: Սմբատ կպատասխանե. «Ո՜չ, դժոխք չէ, այլ՝ ՔԱՈՍ»:
Սմբատի մոտ ազատորեն կարենալ սիրելու և սիրվելու անկարելիությունը զինքը կանբախտացնե, ու իր սիրույն անզորությունը կճնշե դառնորեն վրան: Հոս է, իմիջիալյոց, Սմբատի կործանման սկզբնավորությունը: Բայց Միքայելի համար ատանկ պիտի չըլլա:
Մսխող, մերկություններու, գինիի, ալքոլներու հաճույքեն հար գինովցող Միքայելը, այդ նյութապաշտը, այդ փճացաշը իր կյանքի ստորահատակներեն մեկ ոստումով ամենագեղեցիկ մաքրության մը պիտի բարձրանա՝ Շուշանի հանդեպ ճշմարիտ սեր մը ունենալով: Ինչ որ պարագաներու բերումով մեկուն արտում դժբախտությունը կդարբնե, մյուսին փրկությունը պիտի ըլլա: Հոս նաև մաքուր, անեղծ սիրո հաղթությունը բոլոր մարդկային նյութապաշտության վրա: Այս պարագան մեծ սփոփանք մըն է ՔԱՈՍԻ ընթերցողին համար, ուր նյութական, ստրկորեն նյութական կյանքն է, որ կբացվի, կսփռվի, կծավալվի ամեն կողմ: Բոլոր արդյունաբերական կյանքի դրական այդ հողին վրա, բոլոր մոլությանց թունավորող, անսանձ կիրքերու, ետին ապականությանց այդ ծովին, նյութի ետևեն խոլ, հիմարական արշավներուն մեջ սեր մը կճառագայթե, փրկարար սեր մը: Ու մենք հոս ներկա կըլլանք ուրիշ մեկ էական խնդիրի մը: Այն է, թե մարդկային կյանքի բոլոր վատազգի երևույթները վճռական չեն կրնար ըլլալ, այլ կա արահետ մը, Կամարական, Ջյոկյուրյան