մեր հայ միջավայրին մեջ, որ պիտի ուզեր ամուսինին առջև հանել իր գաղտնիքը։ Ի՞նչ պատճառներ կդրդին Եվգինեն հայտնելու անցյալը։ Եթե Ալվերդյանին հանդեպ մեծ սերը, այդ չի բավեր, որովհետև իբր մայր Եվգինեն ունի նաև մեծագույն սիրո առարկա մը, զավակը։ Կրնա՞ զայն ձգել։ Հետո մեր մեջ ինչ աստիճան զարգացած է կնոջ անկեղծությանը: Իբր գործնական ցեղի մը զավակ` Եվգինեն կրնար իր խիղճն արդարացնել։ Եթե Բոլ և Վիկթոր Մարկրիթի L'autre-ին Գլերը կձգե իր ամուսինը, պատճառն այն է, որ նախ ան զավակ չունի, և երկրորդ՝ Գլեր ֆրանսուհի մըն է, զավակ ցեղի մը, որուն զգացումը և մտածումը իրենց հետին կարգերուն մղված են։ Խաղը իրավ թեզ մը ունի։ Այդ թեզը համակրելի է, բայց խաղին կառուցվածքը բավական հայկական չէ և նույնիսկ անբնական ալ է տեղ֊տեղ։ Օրինակի համար, ի՞նչ հարկ կա, որ շատ տարիներե վերջ հանկարծ Եվգինեի հոգեկան տաջանքներու միջոցին հին սիրահարը տեսակցության գա Եվգինեի հետ։ Ասով միասին հուզող, ցնցող տեսարաններ չեն պակսիր մանավանդ վերջին մասին մեջ:
ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ-ը ինձ համար լավագույն թատերական արտադրությունն է հեղինակին։ Մասնավոր գաղափարի մը, ընկերային նոր խնդիրի մը նվիրված գործ մը չէ։ Դրամապաշտության և առաքինության պայքարն է ան միևնույն տան մեջ, միևնույն ընտանիքի անդամներուն կողմե մղված, որ ցավագին վերջավորություն մը կունենա։
Անդրեաս էլիզբարյանն իր գործի ընկերոջ՝ Օթարյանի, իրավունքը հափշտակած է անոր հիվանդության միջոցին՝ խեղճության մատնելով Օթարյան ընտանիքը։ Սակայն որդեգրելով միևնույն ժամանակ Օթարյանի զավակ Արտաշեսը՝ համալսարան կղրկե զայն։ Արտաշես վերադարձած է: Հիմա վավերաթղթեր ունի ձեռքը և կուզե տեր դառնալ գողցված ժառանգության։ էլիզբարովի դրությունը վատ է, կուզե քանի մը հազար ռուբլիով կարգադրել գործը։ Իզուր։
Էլիզբարյանի կինը, Երանուհին, քահանայի երկյուղած աղջիկ, տեղյակ է ամուսինի կեղեքումներուն։ էլիզբարյան ունի զավակներ` Բագրատ ինժեները, ժամանակակից գործնական երիտասարդ, Սուրեն` մսխող մը, սակայն ազնիվ տղա, Ռոզալիա, վատասերված հայ հարուստ աղջկան պատկեր և Մարգարիտ, իտեական տիպար մը։ Մարգարիտ կսիրե Արտաշես Օթարյանը։ Անդրեաս էլիզբարյանն աղջիկը իբր գործիՔ պիտի ծաոայեցնե։ Մարգարիտ կսիրե հայրը, բայց կասկածներ ունի անոր խարդախության մասին, զորս պիտի ուզե հաստատել։ Կխնդրե Օթարյանեն վավերաթուղթերը իրեն հանձնել՜ համոզվելու համար ամբաստանության։ Մարգարիտ կխոստանա թուղթերն իսկույն վերադարձնեԼ: Նշա