ամուսինեն կախում ունենալու տխմար դրության, որ վավերացված է կնոջ դարերու ստրկական հնազանդությունով. հետո հասարակաց կարծիքն ալ իր ամուր հավանության կնիքը դրած է անոր վրա:
Վերջապես ի՞նչ է Եվգինեին հանցանքը, սիրեր է մեկը տակավին չամուսնացած, ո՞ր այրը առնվազն տասնյակ մը կին չէ սիրած, տակավին հիմենի չի մտած: Ընկերային այդ կեղծավորությունը վերք մըն է: Բայց մենք տեսնենք մեկ-երկու գլխավոր անձերուն հոգեբանությունը:
Ալվերդյանը մշակված անձ է և որքան կայլայլի կնոջ անցյալով, բայց վերլուծելով իր իսկ անձը՝ կներե Եվգինեին: Բուռն սե՜րն է այդ բանը ընել տվողը, թե՜ բանականությունը, խնդիր չէ: Նայինք ինչ կըսե իր քրոջ՝ Մարթային, որ հասարակության կարծիքին խտացումն է.
«Ա՜յդ է քո բոլոր ասելիքը: Հասարակական կարծիք, բարեկամների արհամարհանք, չգիտեմ էլ ինչ: Մարթա, այդ բոլորից ավելի բարձր ու թանկ է ինձ համար իմ ներքին դատավորի ձայնը: Ես գիտեմ, որ բարոյականի կողմից մեր կյանքի ինը տասներորդականը պատկանում է հասարակությանը, գիտեմ, որ կան ավանդություններ, որոնց չի կարելի ոտնատակ անել անպատիժ: Բայց ես ուզում եմ հպատակվել իմ խղճի ձայնին... իսկ նա, այդ ձայնն ինձ ասում է, Եվգինեն բարձր բարոյականության տեր կին է: Զարմացիր, բայց այս մի այնպիսի համոզմունք է, որին չէ կարող խեղդել իմ մեջ ոչ մի հասարակական նախապաշարմունք: Մի՜թե ես չգիտեմ, որ ընկերական նիստ ու կացի պայմաններն անհատները չեն ստեղծում, սակայն անհատները կարող են արհամարհել նրանց և մինչև անգամ փոփոխվել: Ի՜նչ ասել կուզի, ես չէի կամենա, որ նրա անցյալն այդպես լիներ, բայց մտածիր, ո՜վ եմ ես ինքս, ի՝նչ է վեջապես իմ սեփական անցյալը. Այո, ի՜նչ է: Եթե նա հազիվ պատանեկան հասակում ընկել է մի խաբեբայի թակարդը, ինձ ոչ ոք չի խաբել, ես ինքս եմ խաբել... Այո՜, այո՜, թեև իմ խաբեություն է եղել: Եվ ես մոլորեցրել եմ կանանց: Ինչու՜ Եվգինեն ինձ ներել է իմ անցյալի կեղտերը, իսկ ես չպիտի կարողանամ նրա անցյալի ակամա սխալը մոռանալ: Եվ ոչ միայն սխալը, այլ թեկուզ՝ կեղտերը, եթե լինեին կեղտեր»:
Ալվերդյանեն ավելի զորեղ է իր արմատական գաղափարներու մեջ համազասպ Վարսամյանը, որ կներկայացնե անհատական զորացած խիղճը արտաքին անարդարություններու դեմ: Նորագույն կենսունակ գաղափարներու ներկայացուցիչն է ան՝ աննախապաշար, պարկեշտ ու ազնիվ, Վարսամյան կերպով մը ուսուցիչն է Ալվերդյանին:
Եվգինեին տիպարը տարակուսանքի կմատնե զիս: Ո՜ր կինն է այն