Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խևուկ արտաքինին տակ կա լուրջ խորք մը։ Երբ Բագրատ կըսե իրեն. «Դու ապականեցիր մեր ընտանիքի անունը», Սուրեն կպատասխանե. «Դեռ հարց է՝ ե՞ս, թե՞ դու, պարոն գեշեթմախեր (գործի մարդ)։ Ես կեղտը փչացնում եմ, իսկ դու պաշտում ես»։

Սուրենը նաև համակիր է մեծապես մորը և Մարգարիտի գաղափարներուն։ Դրամը և սխալ դաստիարակությունը զինքը ավրած են, սակայն։ Այս ամենուն մեջ Արտաշես Օթարյանը իր բոլոր ազնվություններով, չեմ գիտեր ինչու, համակրելի չէ, այնքան։ Արդյոք անուղղակի կերպով Մարգարիտի մահվան պատճա՞ռ դառնալու համար։

Թատերգության վերջին էջին վրա, ուր Էլիզբարով Մարգարիտի դիակին առջև «որդեսպան» կգոչե ինքզինքին համար, հեղինակը առիթը փախցուցած է զմայլելի բեմական տպավորության մը՝ տակավին խոսքեր ալ շարելով ատկե վերջ։ Նաև ինչու՞ արդյոք Մարգարիտ ուզե ունենալ Օթարյանի թուղթերը, մի՞թե չէր կրնար անոր ձեռքին մեջ ալ տեսնել։ Եվ Մարգարիտի թուղթերը կորսնցնելեն վերջ ալ Օթարյան ինչո՞ւ այնքան ճնշող կերպով իր սիրած աղջիկեն կպահանջի թուղթերը, երբ ան կըտատամսի, չի կրնար բան մը ըսել։ Օթարյան չի կռահելու չափ ապուշ մըն է, ինչ որ անցած–դարձած է, և եթե հոտ Օթարյանի ճշմարիտ սերը ավելի նվազ արժեք ունի քանի մը կտոր թուղթերեն։ Այս անհարթությունները կարծես եղած են վերջնական ոճիրը առաջացնելու համար։ Ասոնցմեն դուրս «Պատվի համարը» պատիվ մըն է, գեղարվեստական զարդ մը հայ բեմին։ Նույն բանը պիտի չկրնամ ըսել ԿՈՐԾԱՆՎԱԾԻՆ համար։ Սենիքերիմ Սահառունին, ազգայնական ուսուցիչ–գործիչը, Ռուսաստան ղրկած է իր որդին, Արտաշեսը, բժիշկ դառնալու համար։ Արտաշես ավարտած է ուսման շրջանը և վերադարձած հայրենիք։ Արտաշեսի միտքն տոգորված է ընկերավարական գաղափարներով։ Սենիքերիմ դեռ չի գիտեր այդ բանը։ Ան նույնիսկ լսելով իր զավակին գործելու անզուսպ տենչը, կհպարտանա անով։ Բայց որդին պիտի չըգործե այն ուղղոլթյամբ, որին հայրը կցանկա։ Ան քիչ ատենեն պիտի մեկնի իր հայրենական տունեն՝ երթա ազատելու համար, դավադրական գործողությանով մը, իր ընկերներեն մին, որ զինք քանի մը անգամ իր ուսանողության շրջանին ազատ էր քաղաքական աղետալի վտանգներե։ Հոս ընդհարումը Սենիքերիմի և Արտաշեսի միջև։ Հայրը կատաղի հուսաբկության մը մեջ է։ Ի՞նչ, իր զավակը ձգե հեգ թրքահայ տառապանքը ու համաշխարային ամենակուլ սոցիալիզ նվիրվի՞, ձգե իր շրջանին բախտավորելու տենչը ու նետվի միջազգայնության ընկլուզող գի՞րկը։ Ասիկա մահն է գործիչին, ազգասեր հայուն։ Գաղափարներու այս ընդհարումը երկու բանակներու մեջ կմղվի։ Սենի