Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինկած գերադաս զորություններ են անոնք հաճախ, գերմադիկ, նիչեյներու նման, որոնք ունին կամք, ուժ, գաղափառ և հետևաբար՝ նպատակ:

Ահա Աստվածացումը (էջ 19) կտորեն տողեր.

Ըմբոստացողներու ամբոխն առավոտին մեջին խելահեղորեն կհառաջանա: Դեպի բախումները նորանոր ու նպատակը սրբազան, տեղափոխվող անտառներու զարհուրանքը տարածել են, ու նվաճելով հորիզոնները սարսափահար, հանկարծ երկու ձևեր, դաժանորեն սպառազեն, իրենց սուրերը արեգակին ու ծանրադեմ մեզի ըսին, «Եղբայրները, այսօր օրերուն օրն է, ու գիտենք որ պատրաստ եք դուք արհավիքին,

Բայց մեր երկաթե դաստակներն անոր կործքին աղեղելե առաջ, սա կործանված տաճարին խաչքարերուն վրա, հուն, ուր անոնց ոսկերոտին կհավերժանա, փառքերուն աստվածացումին ունկդրեցե՛ք, Զոր մեր ձայները ձեզի համար՝ ու անոնց հոգին պիտի երգեն»

Տարբեր հատված մը ճակատամարտը-են (էջ 31.)

Մարմարի ո՞ր ապարաժներեն արդյոք իրենց իրանները կառուցին...

Ու ո՞ր գինիեն, թույնեն և կամ ո՞ր արյուեն հրավռ, Այսպես իրենց աչվներն ու մտածումը սա խենթությանը հանգեցան...Ո՞ր սարերուն վրա ու ի՞նչ կռաններով այսարշավանքի գիշերվանը համար, Իրենց սա կայծակներու հանգույն սուրերը կարողացան դարբնելու...Ու վերջապես, ըսեք, ո՞ր խավարեներու եչկնքեն է, որ նվաժելով սանձեցին, Այս բյուրավոր երկաթե երիվարներն ահարկու:

Ցարճանյանի հերոսերգությունը սակայն Նիչեկանին նման ալյամերժ չէ, անոր հերոսներունտա ռապանքը թշվառության հովիտին ու անոր մեջ անկար, հեծող, չվառ հոգիներեն կոգա: Հետևաբար անոնք կգթան ու երջանկության երազ ունին:

Մեր ազգային գոյությունը, մեր իրական վիճակը տարբեր բան չէր կրնար ներշնչել մեր շատ զգայուն գրողներուն: հակառակ իր արտակարգ ներշնչման՝ Սիամանթո թեզով գրող մը կմնա: Իր թեժը մեր աղետեն վերջ եկող հուսալքումը մեղմելն է ու հույսին բարերար ներարկումը հայ սրտերու մեջ: հերոսներու կամ ավելի շիտակ՝ հերոսականության սրտապանդիչ ցուցադրությամբ ու ի վերջո հույսին իրականակերպ դրվագներովը:

Որ հովիտներուն մեջ կփթթի այդ հուսո քնքույշ ծաղիկը, որով