Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինք ալ իր մտապատկերներու աշխարհին առատությանը մեջ այդ վախով համակված մըն է, թերևս անզգալաբար և անգիտակցորեն զայն դրոշմած է ոսկրներու հյութով, մաղձով, հողադամբաններու մրուրով, արցունքով, արյունով և աշխարհի հեծեծանքներու և հռնդյուններու էն աղեխարշով գրված իր գրքին մեջ: Միջնադարյան ժամերգական հանդիսություններ, հուղակները հիշեցնող տողեր ալ չեն պակսիր Սիամաթոյի գործին մեջ: Ավերումներու ու սոսկումի մրրկին մեջ հանկարծ կժայթքե այդ միաթիքական թափորը, որի եղերականության մեջ ազնվական գնացք մըն ալ ունի: Միսթիքական տարրը հավետ անբաժան է Սիամանթոյի գործեն: Ազգային ցեղական հատկանիշ մը ասիկա՝ Յարճանյանի մոտ զորացած, Վերհարնյան և Մեթերլինկյան սկզբնական գործերու ներազդությամբ: Առաջին Հեղինակին, Վերհարնի ազդեցությունը Յարճանյանի վրա անվրեպորեն երջանիկ եղած է, անոր մեջ իր ձգտումները ճշտելով: Ազդումները փճացուցած են անտաղանդներն և լոկ հետևակները, իսկ արժանավորներու առաջին տարիներու կրած ազդեցությունները փորձաքարեր են, որոնց խառնվածք մը կբախի, գտնելու համար իր ուրույն ճամփան: Ինքնատպությունը հարաբերական բան մըն է: Եվ գրականությունը, հեռու ճշմարիտ ճամփով քալելե, վերարտադրությունն է անցնող, մոռցված, լքված մեռած ձևերու, ու հետևաբար անխառն, նորածին ստեղծագործություն չի կրնար գոյություն ունենալ գրական ձևերու մեջ: Մեջտեղ՝ գրականությանց պատմությունները:

Ատոմ Ցարճանյան կրած է ազդեցություններ, ինչպես ամեն հեղինակ, ու մանավանդ՝ սեմպոլիզմի ազդեցությունը խոշոր եղած է իր վրա:

Մինչև Հոս Յարճանյանի եղերգական երակը նկատի առինք:

Անիկա ներկայացուցինք իբր Ցավին նկարիչը: Ատիկա իրավ է, որ տիրական մասն է Ամբողջական գործին, բայց ոչ ընդհանուրը: Ցավին առընթեր կա իր հրճվանքը, ըմբոստության հրճվանքը, Հայ Հերոսներու կանգնագեղ, աննկուն պորփյուրակերտ իրաններեն փթթող: Իր դիվային լացուկոծին քով, որոնք Տանթեի Դժողքին ցավերը, Անտրեևի ցնորական Կարմիր ծիծաղին ցնցումները կուտան, ան հերոսական կամքին պանծացումը կընե: Սիամանթո կգրե կամքին վրա, որ պիտի հաղթանակև, բազուկներուն վրա, որոնք պիտի հաղթանակեն ավերածությանց, ոճիրներու ծնողներուն: Անոնցմով պիտի կանգնի դաժան ճակատագիրը, սանձվի անիծված գոյությունը Հայուն: Հոս ալ Սիամանթոն նվազ մեծ չէ, եթե անպարագիծ ավերած ու ցավ նկարիլ գիտե, գիտե նաև Հերոսներու փառքը երգել: Իր Հերոսները, որոնք եթե տեղական գույն և անուն իսկ ունենան Հոս-Հոն, իտեական կմնան, իր մտքին զորութենեն