Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճշտված չափականություն՝ բնավ, բայց ունի անհավասար կշռություն մը (rythme), որ դաժնություն կուտա երբեմն չափազանց երկար իր տողերուն։ Ցարճանյանի լեզուն ազնվական բան մըն է։ Խղճմտությամբ ընտրվաձ բառերու, ընտրություն գրաբարի ճոխ մթերանոցեն, սիրահարն է ան, որ չի նայիր այնքան բառերու դաշնությանը, որքան արտահայտիչ ուժին։ Միշտ անոր ոճը կուռ, ստվար, կենսառույգ է պողպատի նման ու հազվադեպորեն հայրենական հիշատակներու մեջ, որոնցմով կսիրե անցյալին, իր մանկությանը նայիլ Սիամանթո, այդ ոճը փափկաթյուն կզգենու։ Ափ մը մոխիր հայրենի տունը, հայրենի աղբյուրը, Կաղանդի իրիկունը, Այգհկուտքը զմայլելի կտորները նմուշներ են փափկության մը շնորհին, որոնք ընդհանրապես Սիամանթոյի հուժկու,շղթայազերծ, բայց շղթայված ոճին մաս չեն կազմեր։

Իր գիտակից ու մեծապես խնամված, արտակարգորեն պատկերալից ոճը antigue գեղեցկություն մը ունի, մարգարեկան բան մը, Ուայլտի նախադասությանց պերճությամբ առլի։ Սակայն կրկնություններ ալ չեն պակսեր անոր մեջ ու իվերջո միօրինակության անողոք զգացումը կպատե ընթերցողը։ Թերևս ոճի այդ միօրինակությունը նյութերու քիչ թե շատ իրերանմանութենեն կբխի, որքան ալ ստեղծագործ ըլլա պատկերներ հղանալու մեջ Ցարճանյանի տաղանդը։

Այս միօրինակության վրա կրնա հավելնալ սիրո, բնական, սեռային սիրո պակասը Ցարճանյանի գործին մեջ։ Չեմ գիտեր, թե տիեզերական գրականության մեջ կա՞ն նման օրինակներ։ ՅարճաՆյան, զգալով ատիկա, կըսե.

Մոռմոքումներուն մոխիրին մեջն է, որ զքեզ պատանքեցի,
Ո՜վ երկբայելի, եսանվեր ու սնոտի սեր,
Եվ չիհաճեցա հյուսել խարտյաշ եղեգներեն ո՛չ դափնի և ո՛չ պսակ,
Ու ոչ ալ դողդոջ երգ մը քեզի համար, իմ աստվածածոփ քնարես...,

Կկարծեմ որ Յարճանյան կտուժե իր մեծ տաղանդեն Սիրո, հավիտենական այդ պարմանիին երբեք խնկարկած չըլլալով։ Իր վերի արդարացումներն իրական չեն։ Երկրային ամեն բան երկբայելի, եսանվեր ու սնոտի է… եսեն բխած ըլլալով ու վախճանի մը հանգելով Սիամանթո ամեն պարագայի մեջ քիչ մը մինակ կմնա իր Դյուցազներգակի, Ողբերգակի, Հուսերգակի արդար փառքին հետ, ու այդ իսկ պատճառով ալ ապագան թերևս ավելի ժլատ ըլլա իր փառքին մասին։ Որովհետև կյանքի ամեն բաներեն ավելի՝ հառնող սերունդներն իրենք նախորդներուն մեջ պիտի փնտրեն սիրո երգը, ստեղծագործության հզոր այդ բնազդեն բխող շփոթ և առաջին այդ կոծը: