ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԳՈՐԾԸ
Տիկնայք և տիարք.
Ասիկա երրորդն է բանախոսությանց շարքին, որուն ձեռնարկած է Եսայան Սանուց Միությունը այնքան պատվավորապես:
Կերևի այս գրական հավաքույթներու մասին տարբեր ըմբռնումներ կան, հետևաբար կուզիմ, նյութիս անցնել առաջ, պարզել իմիններս:
Հայ գրողը, մասնավորապես թրքահայը, զրկանքե և դառնութենե շատ ոչինչ տեսած է կենդանությանը, անոր մահե վերջ է, որ դափնիներ և հիացում չի խնայեր մեր հասարակությունը. այս պիտի ըլլար մեր գնահատության եղանակը: Երբ այսօր մեր գրիչի և մտքի վաստակավորներուն հանդեպ առիթ կուգա հայտնելու մեր գնահատությունը՝ կպահանջվի, որ անպատճառ բուռն քննադատությունն ալ մասնակցի հիացման: Ես հակառակ եմ ատոր. մեր գրիչի վարպետներն են, որ հոս խնդրի առարկա կդառնան, արդեն նվիրագործված անուններ, բավ է միյան անոնց գործը նեկայացնել հանրության բացատրելով անոր բովանդակ գեղեցկություններն ու ածանոթ երկները, մեղմ հպանցումով մը նշմարել ընելով ինչ-ինչ թերություններ, որոնք ընդարձակ ու լուրջ ուսումնասիրություններու մեջ պիտի կրնային արժանավոր տեղ բռնել:
Ահա, ազնիվ ունկնդիրներ, տեսակետս. տառապած անունով ծանոթ, այլ գործերով՝ ընդհանրապես ածանոթ տաղանդալի գրողին տալ գոհունակության և լիակատար հրճվանքի օր մը: Ու ի ՜նչ ավելի հարմար քան այս առիթը որ մեզի այսքան բարյացակամորեն տրված է: Այսօր երիտարդ բանաստեղծի մը, Վարուժանին, արդեն իսկ ստվար երկը պիտի վերլուծվի: Քիչերու տրված է այսպես՝ փոքրա