Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայրենիքեն է, որ կնվիրե մեզի «Տեղին սիրտը», պատմական Ֆլանտրիայի, կակնարկեմ արդի Պելժիքային։

Հոն է որ 17-րդ դարուն ապրեցան Ռուպենսը, Վանտիքը, Ժոռտայենսը և ուրիշներ, բոլորն ալ քրիստոնյա են և Հեթանոս, ու մանավանդ Հեթանոս, բեղուն, երանգաճոխ ու հանճարային։ Ասոնց ազդեցությունն անվրեպ է Վարուժանի վրա, երբ կտեսնենք զինք դարձած հայ և օտար հեթանոսական օրերուն և աստվածներուն, երբ կտեսնենք զինք քիչ վերջ անոնց չափ մերկ, ճոխ, գունագեղ։

Բայց նախքան հեթանոսության դարձ մը՝ Վարուժան հայրենասեր մըն է։ ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ տառապանքն է մեր տառապանքին, եղբայրներու արյունովը կարյունի իր հոգին։

Թշվառ սերունդի մը կպատկանինք, ազնիվ ունկնդիրներ, և մեր ապերախտ կյանքր չի կրնար չանդրադառնալ մեր շատ զգայուն գրողներուն գործին մեջ։ Գիտեք, Աբովյանը այդ դարդով կհյուծի ու զայն կանմահացնե «Վերքին» մեջ, նույնպես ավելի կամ նվազ նույն տխրություններն ունին Պատկանյան, Րաֆֆի, Սիամանթո, Եսայան, Ա. Թեոդիկ, Պարթևյան և Վարուժան, և այլն. ասոնց յուրաքանչյուրին գործը կամ մաս մը այդ գործեն համայնատարած մեր ողբերգության մեկ փուլը կբովանդակե։

Վարուժան կանգնած օտար երկրի վրա իր պանդուխտի կարոտով լի հոգին հայ արյունազանդ հողին վրա կպտտցնե՝ աղետը երգելով։ Ջարդը, Կիլիկյան մոխիրներուն, Սով, Մարած օջախ, Աոևանգիչ, Հովիվը և ուրիշներ մեր ճակատագիրը չեն։ Տառապանքի և հույսի այդ երդին մեջ Վարուժան Սիամանթոեն կտարբերի հաճախ մանրամասնությանց նկարումովը։ Մինչ Սիամանթո համադրված և սեմպոլիք տողերու մեջ ուրույն պատկերներ կստեղծե, Վարուժան կնկարե գիրք մը. մեկը մեր երևակայության կխոսի իր արվային տեսիլներու խումբերով, մյուս որոշ գծագրություններ կհորինե մեր աչքին։ Վարուժանի տողերը գրեթե միշտ որոշ նյութի մը էությունը կազմող մասերն են, մինչ Սիամանթոյի տողերը երաժշտության մը տպավորությունները կբերեն, չէ թե անոր ձայնական առումով, հապա այդ ձայներուն՝ մեր մեջ արթնցուցած պատկերներու շփոթ, այլ հոյակապ մեծությամբ, երկուքն ալ գեղեցիկ են, այլ հոս Սիա– մանթոն կշահի՝ ինձ համար։

Վարուժանի ԿԻԼԻԿՅԱՆ ՄՈԽԻՐՆԵՐՈՒՆ քերթվածեն.

Բոցը կանցնի, ու քամին գալով անոր ետևեն
Խանձած սեզերը առած սարերեն վեր կմրրկե,
Ո՜վ դողահար մերկության խլուրդներու խուզերուն,