Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կկարոտի՝ զատվելու համար «Ցեղին սիրտեն»։ Օսմանյան ազատությունը կբերե այդ դադարը. պահ մը սիրտերը միամիտ պատրանքը կունենան բռնական օրերու անդարձ կորուստին, բանաստեղծը ինքզինք ազատ կզգա, որովհետև կկարծե նաև ազատ իր ցեղը, ու ահա ՀԵԹԱՆՈՍ ԵՈԳԵՈԸ կերևան։

Գեղեցկության պաշտամունքը բնատոհմիկ և օտար աստվածներու և ուհիներու մեջ կերգվի հոն, կերգվի տարփական սերը, կերգվի ճարտարական կեդրոններու և մեր հեզ, գավառիկ աշխատավորին ցավը հուսահատությունն ալ կհառնե իր սևագես գլուխը…

Հնության վերբերումը հոս այլևս ազգային զգացման մաս չի կազմեր հապա տարփական զգացումի մը, որ անոր էությունը կկազմե հաճախ։ Հեթանոս դարերուն մեջ իգական ձևը պաշտվեցավ, գինին ոգևորեց ձևին գեղեցկությունը. Վարուժան անդրադառնալով անոնց մեջ՝ այդպես կընե ու վանկի, բառի, ձայնի, հետևաբար և պատկերի միջոցով կցայտեցնե այն բոլորը, ինչ որ երանգի, դիրքի և շարժումի հավիտենական ձևերուն միջոցավ կտավներու վրա անմահացուցին Ռյուպենս և Ժոռտայենս։ Ոմանք տռփական և խիստ իրապաշտ կգտնեն զինք այդ նկարներուն մեջ. Շիրվանզադե «Ո՜վ Լալագեի» հեղինակը մի ոմն Վարուժան կկոչե և կհայհոյե իսկ քերթողին. ես այդքան բարոյախոս պիտի չըլլամ։ Իրավ է, որ կրնար Վարուժան Ո, ՏԱԼԻԹԱՆ կամ ուրիշ մը զեղչել իր գիրքեն, բայց, ըսեք, խնդրեմ, ո՞վ պիտի ժպրհեր կշտամբել հեղինակը, երբ ան բառի, այսինքն ձայնի միջոցով ուզեր է արտահայտել այն բոլորը, որոնք գույնի և մարմարին ձևի տակ Եվրոպայեն մուսեոնները կլեցնեն։

Եվ հետո Վարուժան այնքան խորապես կմտնե նյութերուն և զգացմանց մեջ, որ ամենեն մերկ ձևերը կսրբանան իմ աչքիս. ինչ հոյակապ քերթված այդ ՈՎ ԼԱԼԱԳԵՆ։ Ահա փոքր մաս մը.

Արդ հիշեցի՞ր դու այն օրն, ո՜վ Լալագե, Ակոսներուն և կողերուդ ընդմեջեն, Այն ծանր ամիսն հղությանդ, Կանցներ ալիքն հողին հորդող ույժերուն։ Արեգակի արյունին նուռն էր ծոցիդ Մեջ հասունցած։ Բուներն ի վար ծառերուն Կըծորեին շիթ առ շիթ Հույզերր, նման արցունքի Քու համբուրված մարմինիդ պես ծանրակիր Հողն էր թրջված, էր կպչուն Քաղցուներով ու մեղրով։ Անուշաբույր իր բեռին տակ կկքեր Դեղձենին՝ քեզ նըմանակ