Քո ծիծերուդ նմանակ
Ողկույզներն այն չեքուն էին ապագա
Ծիծաղներով, ցնծաթյունով և կայթով...
Այսպես կշարունակվի։ Մինչև Հողը կուռքր ծնելու երկունքով, մինչ այգիները կկթվին, ու հնձաններու մեջ կթված խաղողը արբշիռ կընե այգորդը, մինչ ծառերը՝ ծանրաբեռն պտղով՝ իրենց ճյուղերը կերկարեն ամենուն. այդ հոյակապ ծննդական երկունքին առջև մարդը կուզե ուռճացնել իրեն հպող ամեն բան ու գերագույն համբույրի մը մեջ անէանալ։ Ասիկա բնության համաստվածությանը հետ նույնացում մը չէ՞, չէ՞ հանճարային թռիչք մը դեպի բնության ստեղծագործ հանճարը։
Հնությունն ալ կոգեկոչե, ըսի, այսպես՝ Վանատուր, հեթանոսական, Անահիտ, Սադոտնական, Մեռած ասավածներուն, Գինարբուքեն վերջ և այլն։
Վարուժանի քնարը հարուստ է այլազան ձևով և խորքով։ Գեղեցկության և տառապանքի բոլոր կարելի աղբյուրներեն կըմպե ան ՀԵԹԱՆՈՍ ԵՈԳԵՐՈՒՆ մեջ։ Կյանքն ու երազը հոն են։ Անոնց մեջ կմտնե, կմխրճի հեղինակը կամ ավելի ճիշտ, ազնիվ ունկնդիրներ, իր մեջն են, հարուստ, անօրինակ ժառանգությամբ մը տիրացած է անոնց, ու արտաքին ամեն տեսիլ կուգա այս մեծատաղանդ, հանճարեղ հոգվույն մեջ արթնեցնել բազմազան երեսակներն ու թաքուն ակերը իր կարելիությանց։ Ըստ իս հանճարին բացատրությունն է այս։
Եթե տարփական է Վարուժան, հոյակապորեն հայրագորով ալ է։ Կարդացեք «Ողջույն քեզ, Մարիամը» ու լսեցեք նաև զգացման սա քընքույշ արտահայտությունը «Վարուժնակիս» մեջ.
{{Աղվոր, աղվոր, աղվոր վարդն իմ Գարունիս,
Որ սրտիս վրա բացվեցար
Եվ քեզի հետ բացիր հոգիս վշտահեղձ
Նոր երազի մը պայծառ։
}}
Նույն քերթվածին մեջ.
{{Քու ձեռքդ լոկ դեռ կբռնե զիս կանգուն
Ավազներուն վրա փառքիս
Եվ մազիդ մեկ թելը բավ է կապելու
Տիեզերքին հետ հոգիս։
}}
Կամ.
{{Զի ես անդունդն եմ, որ կըլլա երջանիկ
Փոսուռային մը լույսով.
Անապատն եմ, որ երկինքին կժպտի
Եր ծլարձակ մեկ բույսով։
}}