տեցեք, տիկնայք և տիարք, մեր ժողովրդական բանահյուսությունը, որով կարբենանք քանի մը տարին ի վեր շնորհիվ այն տաղանդաշատ հայուն, որ հոս ներկա է, նույնիսկ մեր դասական նախնյաք գործերը ձեռք առեք, անոնք մեջ տեսնելու համար այն, ինչ որ Վարուժանի մեջ կա։ Մեր ժողովրդական քերթության մեջ մանավանդ, գրեթե չիկա տող մը, ուր սիրո կամ այն զգացմանց բնական նմանություն մը չընդխառնվի, ուրեմն ինչ որ կրնար թերություն համարվիլ Վարուժանի համար, իբր ծանրացնող իր ոճը՝ ցեղային հատկանիշ մըն է։
Միայն երբ շատ տեղ իրապաշտորեն նկարագրական է բանաստեղծին ոճը՝ հոն հոծություն մը առաջ կուգա, ոմանք զայն հակառակ կգտնեն քերթության ոգվույն, այն համոզմամբ, թե բանաստեղծությունը պետք ըլլա, եթե դյուցազնական կամ պատմական չէ, իրերու և զգացման մեկ ցոլքը, չէ թե անոնց իսկական նկարը։ Սխալ չէ այս դիտողությունը։ Բայց անմիջապես ավելցնեմ, որ Վարուժանին գործերուն մեջ եթե մեծ է նկարագրական երակը, փոքր չէ համադրական ոգվով և գույնով էջերուն թիվք։
Գալով Վարուժանին արվեստին «Սարսուռներու» փոքր թարթափումեն վերջ «Ցեղին սրտին» մեջ գրեթե տիրացած է անոր, իսկ «Հեթանոս երդերուն» մեջ արդեն իսկ տերն է։ Հավասարապես ոտանավորի ամեն ձև իր այլազան մտածմանց իբր հագուստ կառնե ու մանավանդ իր լեզվին մեջն է այդ արվեստը։ Գրագետ բարեկամներես մին կըսեր անցյալ օր. «Կարժե հայերեն լեզուն սորվիլ Վարուժան կարդալու համար»։ Վարուժան երանգի, շարժման ու հաճախ ներդաշնակության բանաստեղծն է։ Ան չի գոհանար աշխարհարարին բառամթերքի աղքատությամբ, դասական մատենագրությունեն կքաղե բառերու ամբողջ հույլ մը՝ ճոխերանգ պսպղուն, կարծես Հեփեստոսի ձուլարանեն նոր հանված զրահներու քիչ մը վայրի վայելչությամբ։ Իրավունք ունի Վարուժան, կարելի չէ մերժել անցյալի գեղեցկությունները, ու մանավանդ իրեն նման հոգի մը՝ արտահայտության նորանոր միջոցներու կկարոտի։ Վարուժան ինչպե՞ս նկարագրեր ասպետական դարերու այն շքեղ ՀԱՐՃԸ, եթե Արսեն Բագրատունիի «Իլիականեն» կամ «Հայկ դյուցազնեն» չընտրեր ազնվազգի բառերու մթերք մը։ Բագրատունիի, Հյուրմիզի, Ալիշանի լեզվին ազդեցությունը անվրեպ է Վարուժանի լեզվին վրա։ Վարուժանի արվեստին մաս կկազմե իր հմտությունը. հեթանոսական կամ այլ կյանքի ներշնչումներուն մեջ շեշտված գիտություն մը կա հին բարքերու, սարվածքի, տեղական գույներու, ասոնցմով մանավանդ իր գործերուն մեջ տիրող իրապաշտությունն ալ կզորանաք թեև չի դադրիր փոխնիփոխ խորհրդապաշտ և նույնիսկ ռոմանթիք ալ ըլլալե։ Լրացնելու համար։ Վարուժան տակավին քսանևութ