Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տառապանքը, մանավանդ ուրիշներունը, որոնք անխղճորեն կշահագործվին, իր սրտին մեջ կարեկցության քանի՜ բովեր կբանա. կարդացեք «Առկայծ ճրագ–ը», «Բանվորուհին», «Ընկեցիկը», «Մեռնող բանվոր–ը»,«Խաբված կույսեր–ը», «Մեքենաները», «Ճիվաղը կանցնի–ն» և այլն։

Ահա նմուշ մը «Բանվորուհիեն».

Եվ կխորհիմ, թե քնատ ես և նոթի,
Իրանդ հողմեն կըդողա
Եվ կնստի գանգուրներուդ վրա, քո՛ւյր,
Եղյամն իբրև շափյուղա.
Եվ կխորհիմ և խենթի պես կքաղձամ
Վար իջնել, քույր դալկադեմ,
Քովդ իջնել, համբուրել ձեռքդ նիհար
Եվ հծծել, «Քեզ կսիրեմ»...

Հուսահատությանն ալ այնքան խորն է իր մեջ, որքան մյուս ըզգացումները, իր անհույս տողերուն մեջ Լեոբարտին և Եղիան կհիշեցնե, ու պահ մը այնպես կթվի,թե իր սուգն ալ, ինշպես իր թախիծը, անոնցինին նման ծննդական է. ՏՐՏՈՒՆՋՔԸ և ԼՔՈՒՄԸ կուտան մեզի ծանոթությունը այդ հուսահատության.«Լքումեն» քանի մը տող.

Ոչ ոք, ոչ ոք գիտե վիշտն,
Որ թոքերուս մեջ զերդ խաշխաշ թունաբեր
Արագորեն կուռճանա.
Ոչ ոք գիտե, թե ինչ կերպ
Հոկսահատությունն օրե օր զիս մահվան հետ
Կընտելացնե, թե կերթամ ինչ ճամբայով
Կյանքիս մոխիրն ևս իմ ափին մեջ կշռել…

Եվ.

Այսպես խաղաղ իրիկուն մ'երբ տնակին մեջ
Մայրս կերգե զբաղած
Մահվան սաստիկ ծարավեն՝
Չըդնելով ուշ եզերքիդ բաղեղին,
Որ գթությամբ պիտի կառչի քղանցքիս,
Պիտի նետեմ մարմինս այս խոնջ, կարեվեր
Խորհուրդիդ մեջ...

Հեթանոս երգերուն… ինչպես նախորդ գործերուն մեջ, Վարուժան հզորապես բնության զգացողությամբ լեցված հոգին մըն է։ Քիչ կան էջեր, ուր բնությունը իր շքեղ ամբողջութենեն մաս մը դրած չըլլա բանաստեղծին գրչին տակ ու կամ չի ծառայե իբր մտածումը կամ զգացումը լուսավորող սիմպոլ մը։ Ասիկա ազգային հատկանիշ մըն է էապես. դի