Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Նվարդ» (նորավեպ) (էջ 289-299)- Տպագրվել է դարձյալ «Մասիսում» 1886 թվականի մարտի 15-ի համարում:Տպագրվում է ըստ այդ հրատարակության:

«Գրատունը» (էջ 299-306)- Տպագրվել է Կ.Պոլսում, 1889 թվականին,«Մասիս» շաբաթաթերթի հոկտեմբերի 15-ի համարում: Վերցրել ենք այդհրատարակությունից:

«Անկապ խոսքեր» (էջ 311-312)- Տպագրվել է «Մասիսի» 1893 թվականի փետրվարի 6-ի համարում: Հիմք ենք ընդունել սույն հրատարակությունը:

«Գրքի մը պատմությունը» (էջ 313-321)-Առաջին անգամ տխագրվել է 1923 թվականին,Թեոդիկի «Ամենուն տարեցուցյուն»: Այնուհետև `1942 թվականին, Կահիրևում հրատարակված «Էջեր հայ գրականութենեն» ժողովածուում: Հիմք ենք ընդունել վերջին հրատարակությունը:

«Ո՞րն է իրական վեպն» (էջ 322-324)- Տպագրվել է 1888 թվականին, Կ. Պոլսում հրատարակվող «Արևելք» շաբաթաթերթում, մայիսի 12-ի համարում: Տպագրվում է սույն հրատարակությունից:

Քեչյան էֆենիի վիպասանոիթհունը և իմ զոլայականությունը

(էջ 325)- Այս գործը, ինչպես և «Որն է իրական վեպը» գրված է «Վարժապետին աղջիկը» վեպի գրելու շարժառիթների, տպագրության, հանգամանքների և այդ առթիվ եղած արձագանքների կապակցությամբ: Տպագրվել է դարձյալ «Արևելքում», 1889 թվականի 1663-րդ համարում: Հիմք ենք ընդունել սույն հրատարակությունը:

«Եղիա Տեմիրճիպաշյան» (էջ 326-338)-(Գրական-քննադատական դիմանկար)- Տպագրվել է «Մասիս» շաբաթաթերթի 1892 թվականի 3956-րդ համարում, որը և օգտագործել ենք սույն հրատարակությունը պատրաստելիս:

«Ալֆոնս Տոտե» (էջ 339-348)-(Գրական-քննադատական դիմանկար)- Տպագրվել է 1893 թվականին, «Մասիս» շաբաթաթերթի 3989-րդ համարում: Տպագրվում է սույն հրատարակությունից:

Տիգրան Չյոկյուրյան

«Վանքը» (էջ 350-439):- Առաջին անգամ տպագրվել է Կ.Պոլսում «Վանքը» (Վարդապետի մը օրագիրը) խորագրով: 1933 թվականին Փարիզում, «Նահատակ գրողներ» մատենաշարով լույս են տեսել վաղամեռիկ գրողի «Վանքը» և «Հերոսը» վիպակները մի գրքով: Այնուհետև «Վանքը» փոքրիկ առաջաբանով 1967 թվականին լույս է տեսել Երևանում «Հայպետհրատի» հրատարակությամբ: 1965 թվականին «Վանքը» թերթոնի ձևով հրատարակվում է Բեյրութի «Շիրակ» և «Բագին» պարբերականներում: Հիմք ենք ընդունել առաջին հրատարակությունը:

«Տերտերին վճիռը», «Հարսին վրեժը», «Կաղընտին զոհը». «Տկարին իրավունքը», «Լուռ հերոսը», «Ի մարդիկ հանություն», «Մեր ուժը» (էջ 440-492) պատմվածքները լույս են տեսել հեղինակի կենդանության օրոք, 1910 թվականին Պոլսում հրատարակված «Հայրենի ձայներ» խորագրով ժոխովածուում: Ժողովածուն լույս է տեսել տպագրական լուրջ թերություններով: Հիմք ընդունելով սույն ժողովածուն, աշխատել ենք մեր ուժերի ներածին չափով խուսափել այդ թերություններից: