Ծանոթագրություններ
Տիգրան կամսարական
«Վարժապետին աղջիկը» էջ 28-264 - Առաջին անգամ լույս է տեսհլ 1888 թվականին Կ. Պոլսում «Արևելք» և «Մասիս» պարբերականներում: Այնուհետև 1921 թվականին հրատարակվել է դարձյալ Կ. Պոլսում, «Կյութենբերգ» մատենաշարով: 1955 թվականին լույս է տեսել Բեյրութում հրատարակվող «Զարթոնք» պարբերականում: Համեմատվել է սկզբնաղբյուրի հետ:
«Հարո» (Ջրհանի մը պատմությունը) էջ 265-269 - Առաջին անգամ լույս է տեսել 1892 թվականին Կ. Պոլսում, «Մասիս» պարբերական մամուլում: 1935 թվականին Փարիզում հրատարակվել է Արշակ Չոպանյանի «Անահիտում»։ 1942 թվականին Կահիրեում հրատարակված «էջեր» հայ գրականութենեն» ժողովածուում: Վերցրել ենք վերջին հրատարակությունից:
«Մեկիկ» (էջ 272-277)- Առաջին անգամ տպագրվել է 1892 թվականին «Մասիսում» «Ընկույզին կողմ» խորագրով, գրաքննության կողմից կատարված լուրջ աղավաղումներով: 1932 թվականին հեղինակի ներկայացրած ամբողջական և վերամշակված տարբերակը տպագրվում է Փարիզում Ա. Չոպանյանի «Անահիտ» պարբերականում «Մերկիկ» խորագրով: Հիմքը ենք ընդունել վերջին տարբերակը:
«Բարերար պատվաստը» (էջ 306-310)- Հրատարակվել է 1893 թվականին Կ. Պոլսում, «Մայիս» շաբաթաթերթում: Այդ հրատարակությունն էլ հիմք ենք ընդունել: