Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գիտեցի անոնց հեռանալը, ու հոռետես խորհրդածություններուս մեջ՝ այդ աղջկան տևսիլը սփոփեց զիս...

Եկեղեցվույն դռան առջև կանգ առի դիտելու համար տատրակներուն կերակրվիլը. ծառաներեն մին փշրանք կնետեր ձյունին վրա ու մինչ անասնիկներուն տոտիկը աստղաձև ծաղիկներ կհորիներ սպիտակության մեջ, ես ձեռքիս գավազանով՝ անզգլաբար շարժեր եմ կակուղ ձյունը:

Երբ անդրադարձա շարժումիս՝ ապաշավոր տեսա, թե Շուշան գրեր էի, Անսպասելի էր ատիկա, խառնեցի ձյունը, աճապարանքով սենյակ ելա. տրտմությունս սովորականեն ծանր թվեցավ ինձ. վիճելու, կռվելու, ձեռքս անցածները գետին զարնելու անսովոր փափագի մը անձնատուր եղա...

Քիչ հետո որբերը կերգեին.

Գարուն կուգա՝ վարդեր բացվին
Դաշտերու մեջ՝ ի ծոց հովտին:

. . . . . . . .


Այսոր Ծնունդ է:

Այս տողեը գրած պահուս նորեն որբերը կերգեն. կարծեմ միշտ նույն երգն է... Դուրսը մրրիկ կա. ամեն կողմ սառնամանիքը կիշխե, անշուշտ գարունը պիտի գա. այլ ե՞րբ պիտի գա գարունը քեզի իր վարդերովն, Արտակ...


Ժ

Հունվար...

Երեկ իրիկվան դեմ պ. Եղիազարն գացի:

Զվարթ ինչ զբաղում գտնել այս մենաստանին մեջ. ինչպե՞ս վանել ձանձրույթն ու տրտմությունը. մին տևական կյանքն է վանքին, զայն չեն կրնար վանել զբաղումներն ու ընթերցումը, իսկ տրտմությունը խառնվածնքին հարակից՝ կսաստկանա ձանձրույթին հաճախումով:

Ըսած եմ, որ նկարչութենեն շատ բան չեմ հասկնար, ինչպես ձեռագիրներու արվեստն ալ այնքան չի խանդավառեր զիս, սակայն, հաճույքով կերթամ Եղիազարին սենյակը: Ամեն մասնագետներու նման ձանձրալի է, բայց այնքան եռանդ, հիցում կա իր մեջ, որ անզգալաբար կտարվիմ ես ալ: Հետո՝ որքան ալ հնօրյա մագաղթներու, նկարներու արվեստին անձնատուր եղած ըլլա՝