Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որբերը կսիրեն երգերս լսել. անցյալ օր սանդուղին գլուխը կարծես տեսա Շուշանը, իր մայրը, Անուշն ու մյուս տնտեսուհին, երևի հաճույք կզգան:Պ. Ալեքսանդրն ալ հայտնեց, թե լավ կերգեմ:

Երգելը գոհացում է ինձ համար, տրտմագրությանս համեմատ կփոխվին երգերս. կսիրեմ մելամաղձոտ եղանակները մանավանդ երբ սիրո կարոտը իր գիրգ ափերով կխտղտացնե սիիրտս:

Դասերն ավարտելե վերջ կերթամ վանքի մեջ հոս հոն դեգերիլ կմտնեմ փռատուն՝ վայելելու ծխաշունչ հացերու թթվաշ այլ մեղրալի բուրումը. հետո խոհանոցը կանցնիմ, բավական մը խոսակցելու համար Շուշանին Անուշին ու հոտաղներու հետ, հողագործները մեկնած են իրենց գյուղերն գարնան վերադառնալու համար. ազնիվ ու տխուր մարդիկ էին:

Արդյոք կնշմարեն, թե Շուշանին հոն չի գտնված ժամանակ աճպարանքով կմեկնիմ: Ի վերջո, բակեն անցնելով կերթաս վանքին մեծ դռան առջև, ուրկե ձյունին անբծությունը կերկարի մինչև հեռավոր գորշ ու ցածուկ հորիզոնը: Քիվերեն սայրասուր սառի նիզակներ գետնին կսպառնան: Անանկ ամեն շարժում, ձև, գույն դադրած, կորած մարած է որ, մարմինս պրկող սարսուռներուն ազդեցության տակ վեր կաճապարեմ, խորհելով թե կյանքը ի կորուստ դիմաց է անվերադարձ կերպով:

ԺԲ

Հունվար...

Կեսօրեն հետ որբերը տնական աշխատություններ կընեն: Կդիտեմ որ այս զբաղումները կնախտըրեն. իրավունք ալ ունին, անտանելի է իրենց դասարանին ապականած ու փոշելից մթնոլորտը: Մենք կսպանենք զիրենք:

Տեսնելու բան է՝ ինչ ժրությամբ կավլեն նրբանցներուն հողե գետինը, փոշշի ամպի մը ետև կծածկվեն ու կխնդան փոխանակ տրտնջալու.ուրիշներ խոնավ լաթերով սառած ապակիները կմաքրեն, մինչ ննջարաններու սառ մթնոլորտին մեջ սավաններ կթոթվեն, կփոխվեն բարձի երեսները, վերմակները կարգի բերելու կաշխատին: Տեսակ մը տաժանակիր աշխատանք է աքսորանքի այս բերդին մեջ որբերուն կատարածը. ու իրավ շա՜տ կնմանին ցմահ դատապարտված աքսորականներուն իրենց կնտված, լերկ գլուխներուվ, մաշված ,գունատ զգեստներով:

Միայն Խաչերը գործի չի մասնակցիր մեկ-երկու աշխատանքե փախ տված ծույլերու հետ: Կկենա պատուհանի մը առջև կծկտած, սարսռահար, կաս - կապույտ դեմքով մը դիտելով միջոցը, ուրկե կապույտը վտարված