Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չըլլար, մանավանդ արդեն իսկ քանի մը օրե ի վեր տրտմություն ու ձանձրույթ կզգամ ու անոնց հետ՝ Շուշանը տեսնելու փափագը մը:

Այս առտու զարթոնքիս ավելի բուռն կերպով լցվեցա այդ զգացումներով:


ԺԵ

Մարտ…

Ա՜հ, միամիտ եմ, անմի՜տ մը, որ կորուստի կերթա…

Հիվանդությանս հետևող քանի մը օրերու անզգայությունը ինձի կարծել տվավ, թե ամեն բան վերջացած էր և թե պիտի դադրեին առաջին իսկ օրերեն մեջս ծլող կասկածելի համակրությունները, որոնք սիրո կրկնային հանգիլ: Սիրո մը նախազգացումն ունեի, բայց կմերժեի ճշմարտությունը ըսել ինքզինքիս:

Հիմա Շուշանը կսիրեմ ես…

Բայց իրո՞ք սիրո մը իրականությունը փլած է վրաս, թե շքեղ՝ այլ վաղանցիկ ուրվանկարն է անոր։ Պոլիս քանի մը աղջիկներու համակրած եմ, սակայն այդքան առաջ չեմ կրցած երթալ. սիրո պտուղը, որ շատ քաղցր ու դառն է՝ կըսեն բանաստեղծները, չեմ ճաշակած ես։

Բայց ահա կզգաս անոր առաջին քայլերը սրտիդ տրոփյունին մեջ, Ա՛րտակ…

Շուշանը հիվանդությանս ծառայեց ինձի, հրեշտակի դեր կատարեց․ իրեն ի՜նչ կրնա նվիրել վարդապետ մը՝ երախտագիտութենեն զատ։

— Սի՜րտը… — կըսե սիրտս։

Անիծված է կուսակրոնի սիրտը․ չոր պիտի մնա կյանքի ավիշեն զրկված ոստի մը պես։ Ոստը կրնա՜ ծաղկիլ. պետք չէ ծաղկի… Բայց՝ այրելու համար է։

Սրտիս մեջ կայծ մը ընկած է, ոստոստուն, մանրիկ, մրկող կայծ մը․ բա՜վ է․ անիկա կրնա հրահրիլ, մեծնալ՝ մոխիրի վերածելու համար զիս։

Պիտի գոտեպնդվիմ սակայն․ կիրքը սկզբնական սաղմին մեջ խեղդել առաքինություն է, ու ես առաքինի ըլլալ պարտական եմ ամեն բանե առաջ։ Լա՛վ է Շուշանին երախտագետ ըլլալ․ գաղտորեն կամ հազիվ մատնող ժպիտներով հասցնել իրեն մաքուր սրտի մը մաքրագույն շնորհապարտությունը, բայց՝ անհայտ ու ծածուկ ապրող չէ՜ երախտագետ