Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սենյակիս մեջ, լուսամուտեն կընդունեի հետզհետե ճշտվող և կենսալի զգացումները, որոնցմե զրկվեր էի:

Հակառակ երբեմնի ձանձրությունիս, հիմա հաճույքով կդիտեմ վանքին բոլոր անխոս և տրտմալի խուցերը, եկեղեցվույն զով ու խոնավ գավիթը: Խոհանոցն ու գոմերը, նունիսկ գերեզմանատունը, որուն ձյուները գրեթե հալել են, զվարթություն կուտան ինձի: Երբեմնի այս մեռելությունը, որուն վանք կըսեն, հիմա կյանքի մասին կխոսի հետս... Ամեն ճշմարտություն հարաբերական է, կըսեր Տուրինյանը... Այս առտու առաջին անգամ ըլլալով գացի որբերուն. խանդաղատանքով ընդունեցին զիս. մանավանդ Խաչերը երկար նայեցավ դեմքիս իր գորշև տրտում աչքերով: Այդ տղան ինձի թվացավ արծաթ կանթեղի մը ոսկե բոցը, որ կհյուծի խորանին սև մեկ անկյունը և որ ընդհուպ խավարին մեջ պիտի լուծվի:

Չեմ գիտեր ի՞նքը կարեկցության արժանի է, թե` ես. ես նվազ հյուծված չեմ: Թերևս երկուքս ալ գութի արժանի ենք, բայց մարդ միշտ տրամադիր է իր անհատական թշվառությունը ուրիշներեն թեթև տեսնելու: Մյուսներն ալ նվազ սրտաշարժ չեն. երբեմն նվազ գունատ էին. իսկ զգեստնին, ան մի՛ հարցնեք, ալ կարկտան չի վերցներ, հագածնին ալ կոշիկ չէ: Ի՞նչպես կհամակերպին այս բոլորին, չէ սակայն, շրրթունքին ծալք մը առած է, այդ ծալքը միայն խուլ դժգոհություն ու ձանձրույթը կրնար շինել:

Ղրկված նվերները սպառեցան, գավառը օգնության չի կրնար հասնիլ, իր միջոցները հատան. պատրիարքարան գրված թղթերը ապարդյուն կանցնին: Ո՞ր մեկուն հասնի խեղճ պատրիարքարանը: Մյուս կողմե կլսեմ, թե պատրիաքը խնջույքե խնջույք կվազե: Ինչո՞ւ Պոլիս չըլլայի, գրչի երկու զորեղ հարվածով քանդելու համար այդ ուրույն փառասիրությունը:

Որբերուն քովեն վրդոված սրտով վերադարձա: Գործը պիտի քայքայվի, երկար չի կրնար տոկալ: Եթե այդքանով վերջանա՜... թեև ողբալի վախճան մըն է:

Մահվան մը նախազգացումն ալ կունենա հաճախ: Միշտ ասանկ եղած եմ, շուտով հուսահատությունը կգտնի զիս և առաջին օրերեն իսկ վարժված եմ սև կետ մը տեսնելու:

Բայց պարապ բան մըն ալ չէ նազգացումը, ան ճակատագրի դրոշակիրն է, ազդարարը, ես չեմ հավատար ճակատագրին, բայց... Պետք չէ ասանկ հուզումներու տամ ինքզինքս, արդյունքը բարերար