Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազդեցություններն այն պահուն, երբ պատանին աղատ կհամարի ընդունիլ կամ ոչ՝ կուսակրոնությունը:

Վանքը Թող չի տար քակել այն կապերը,որոնք մեր Հոգվույն սանձերն եղան երկար ատեն: Իսկ երբ հանգնինք վերարկուն,ահա աշխարհի հետ դեմ առ դեմ: Իմ թշվառությունս այդ օրեն սկսավ, համրաքայլ ու ծանր թշվառություն մը, հիմա կզգամ:

Երեք ճամփա կա մեզի,կամ շննալ այլոց կիներուն հետ,ինչ որ կընեն կուսակրոնները ընդհանրապես,այսպես դիտեմ,կամ լքել վերարկուն,իրար անկարելի այլ երջանիկ հիմարություն կփորձե՜ս զիս, կամ տառապիլ անօգուտ,անհետևանք սիրո մը մեջ ու խորխի մը նման այրիլ...

Ասոնք կխորհիմ, երբ սերը սիրտս կպրկե:

Ան երբեմն ալ կշոյե զիս, որովհետև սիրո այս տառապանքին մեջ կզգամ խիստ կարճատև այլ բուռն հաճույքներ ալ, երբ Շուշան ժպտելով ինձի կնայի, կամ կխոսի հետս. հետո սիրո երազները այլազան, են, խռովիչ...

Ահա ցնորանքներես մեկն ալ. Շուշանը գուշակա՞ծ է բան մը զգացումներես, երբ արշալույսին՝ ժամուն դռան կամարին տակ տատրակներուն կեր տալու պատրվակով իրեն կսպասեմ կամ օրվան մեջ քանի մը անգամ կերթամ խոհանոց, փռատուն և այն տեղերն, ուր կհուսամ գտնել զինք:

Չեմ կարծեր, որովհետև անբիծ հոգի մը ունի. ավելի անբիծ, քան անձրևներե սրբված և արեգակին քաղցր լույսեն համբուրված երկինքի այս լիճը, որ լուսամուտովս կշրջանակվի: Բայց ինչո՞՞ւ Շուշանը վանքին մեծ դռան առջև երբեմն ձեռքը դունչին, հեռուները կխորասուզի ու կերազե:

Բա՛վ է: Այս հուզումները պիտի կործանեն զիս, ուժ պետք է փորձության իժին դեմ: Հիմա աղոթքս ա՛լ զորավիգ չըլլար ինձի. ընթերցումներու տված եմ ինքզինքս, կկարդամ Մ. Բարսեղի և Փիլոնի վարուց մասին ֆրանսերեն ուսումնասիրություն մը: Երբեմն դասերու կերթամ. կպատահի, որ դասարանին պատուհանեն Շուշանը տեսնել կարծեմ, այն ատեն ձգելով դասս վար կիջնեմ, դեգերելու անօգուտ կերպով ամեն կողմ, պտտելու իր ետևեն, ապա դժգույն, հոգնաբեկ ու դողահար կելլեմ սենյակս...

Դարման չունիմ. ամեն բան առժամյա է, ես չեմ կրնար, չեմ կրնար վանքի մը ստվերին և խոհանքին մեջ ուռճացող գեղանի աղջըկան մը պատկերը ավրել աչքերես: