Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամերով առարկայի մը սևեռիլ և չի տեսնել զայն, ժամացույցը հարձուփորձել, անոր հառիլ երկար ու չի կարենալ կարդալ ժամանակը, ուրիշնեու պատահա՞ծ է նմանօրինակ բան մը: Սակայն կա բան մը, զոր կտեսնեմ հար ու անով կզբաղվիմ... Շուշա՛նը:

Զայրույթն ալ հետո է:

-Վարդապե՛տ, հիվադութենեդ վերջ բարկասիրտ դարձար, - կըսեր անցյալ օր վանահայրը ինձի: Իրավունք ուներ:

Խորունկ է իմ տրտմությունս, ու բարկությունս՝ սաստիկ:

Ես անձնասպանության դիմող վերթերին կնմանին ու անոր պես կաճի մեջս մելամղության ունայան բաղեղը:

Վերթեր սպանեց ինքնզինք վատ օր մը իսկ ես չունիմ քաջությունը մահվա նետելու ինքնզինքս, ինչպես որս մը գազանին առաջ...

Չէ՛, անձնասպան ըլլալ իմ գործս չէ. անէանալ զրկվիլ արևեն կյանքեն ու այրող սերե մը: Հետո կրոնականի մը անձնասպանությունը մեծագույն մեղանչումն է աստվածային օրինաց դեմ, եկեղեցին ալ նղովված:

Եթե այդպես է, ինչու աղջիկ մը սիրել, եկեղեցին կարգիլե ամուրի եկեցականին սերը: Կսխալիմ, եկեղեցին չէ. առաջին դարերուն ամուրի եկեղեցականին սերը: Կսխալիմ, եկեղեցին չէ, առաջին դարերուն ամուրի կրոնավոր չիկար հետնագույն ժամանակի չարագործ հայրապետներն էին, որ ամուրի հաստատեցին:

Մարդկային կազմվածքին դեմ տրված այս վճիռը կմերժեմ ես. հիմա ատելով կատեմ ամուրի եկեղեցականը: Բայց ես կամքովս ընդունեցի այս սևերուն տակ ծածկել ամեն զգացում:

Ճիշտ չեմ խոհիր: Պարտավոր եմ արդար ջլլալ տառապանքիս խորությանը մեջն իսկ:

Երբ մարդ տղա է դեռ, եկեղեցվույն պերճանքեն կուրացած՝ անոր շքեղանքին մաս կազմել երազե, հանցավո՞ր է:

Հետո հազար երազներե փառքե ու քիչ մըն ալ միստիկական հոգիե տարված, եթե մտնե վանական կյանքին մեջ, ինքը չէ ոճրագործը: Պատիժը գիտակցորեն գործված ոճիրին փոխարինությունն է. քիչեր գիտակցորեն վանք գացած են կուսակրոն ձեռնադրվելու համար: Կուգա վանական մենիկ կյանքը: Սուրբերու չոր հոգիներովը սնող տղան կտրված է աշխարհի հաղորդակցութենեն: Ամեն բան կրոնի, հոգվո, հանդերձյալ կենաց շուրջ կդառնա ու անոնց սովորությամբ՝ ուսանողը կսկսի ակամա ատել աշխարհը:Ահա արդեն իսկ հոգին կապտված: Ալ անկարելի է քայքայել տարիների իվեր ստեղծված ու սնած