Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապույտ աչքերը նորեն կժպտեին հայրական ներոաղամտությամբ թավ հոնքերուն տակեն։

Ելա դուրս սպրդելու, որովհետև երջանիկ ծերունին նորեն մխրճեցավ գավազանագրքի մը հավելվածին մեջ, ուր անծանոթ աշուղի մը սիրո տեղերը կային։

Բակեն անցնելու ատեն՝ ժամուն դռանը առջև, Շուշանը տեսա․ քանի մը գառնուկներ զսպել կջանար, անասուններեն մին անոր նուրբ մատները կհոտոտեր։ Կանգ առի, կրելով զգացում մը, որ կարգիլե մարդուն իր սիրո առարկան վայելել։ Այդ քնքուշ, ոստոստուն, պիսակավոր գառներուն հանդեպ լեցվեցա ոխով, իբր թե անոնք ըլլային իմ ապերջանկությանս պատտչառ։

Ես կատեի՝ գրեթե անիծելով այդ հեզ անբանները ու մանավանդ այն մեկը, որ Շուշանին մատները կհոտոտոր․ և նախանձը կկրծեր զիս…

Նույն միջոցին որբերը վանքին մեծ դռնեն ներս թափեցան․ մթնշաղն ու զվարթությունը կծածկեին իրենց անսփոփ, պատառատուն երևույթը Խաչեր կաքացեր Մանասեն։

–Վարդապե՞՜տ, պարտասած կերևիս, կհևաս… — ինձի մոտենալով վրա բերավ Ալեքսանդրը։

–Այո՛, հիվանդութենես վերջ … այսպես եմ ալ։

Վեր վազեցի։ Հազի բուռն, երկարատև նոպա մը կողերս ցնցեց։

Վեհարանին մեջ վանահայրը իր տատրակներուն ոտքին մանր ուլունքներ կկախեր, պարբերաբար համբույրներ տալով անոնցմե էդին…

Տխուր չէ՞ այս բոլորը։

ժԸ

Ապրիլ…

Զատկի արձակուրդը անցնելու համար որբերը քաղաք մեկնեցան։

Քանի մը անձնվեր ընտանիք եկան մեզ առաջարկել հյուրընկալության այդ ձևը։ Տդոց համար սփոփանք մը պիտի ըլլնա ընտանեկան խնամքը ու թերևս իրենց ցնցոտիներեն նորոգված վերադառնան։

Ալեքսանդրն ալ գնաց։

Վանքին մեջ քանի մը հոգի կմնանք․ վանահայրը, Շուշանը, Եղիազարն ու մյուսները։

Այս կրկնակաան մենությունը հաճույքով կընդունիմ ․ինքզ ինքս քիչ մը ավելի ազատ պիտի զգամ հետապնդվող ակնարկներե․ չեմ ուզեր որ