Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկեն գորովանքի անանկ ինքնացայտ կոհակ մը ելավ մեջս, այնպիսի հույզմը լեցուց սիրտս, որ փռվեցա գետնին վրա և, դեմքս թաղելով մարմանդներուն մեջ, ձեռքերովս ակսա թափահարել կանաչությունը: Հողին, բնության հետնունանալու, անոր մեջ անէանալու պապակ մը եկավ վրաս, սև հեծեծանք մըկուրծքս լեցուց ու արցունքներս հոսեցան...

Չեմ գիտեր որքան լացի, երբ մատի մը հպումը զգցի ուսերուս վրան.Շուշանին վրանխորհեց. ախ անտարակույս ան էր փափկածխոտ ուռիին տակ, գլխուս վերև, որ շիկնած ու քնքշորեն դողահար զիս կարընցներ:

Ամոթն ու վախը զիս հողին գամեցին, շարունակեցի մնալ հին դիրքիս մեջ, խեղդելով լացս: Հետո համրորեն վեր առի գլուխս, ցատկեցի, չորս կողմ նայեցա. վազելով ծառերուն քով՝ թուփերու ետին անցա փնտրելու համար անիկա, որ եկած էր կենալու գլուխս վեև ու տեսած էր դեղին կոհակները մարգարիտներուն ինչպես անոնց ճերմակ թերթերը...

Հուսաբեկ իջա գետեզը զովացնելու համար ճակատս: Վարդագույն շոգիներով լեցված օդը ջուրերու խաղացքին մեջ կթափեր իր ոսկիի, ծիրանիի ու վարդի գույները, մինչև դեմի դաշտերուն կանաչը հարաշարժորեն մթագնելով, երբեմն լուսավոր ծփանքով մը կողողվերը:

Այս ամենը իրականություն էին, կամ իրականության երազը, ես կտեսնեի զայն՝ այդ երազը, ու հանկարծական վախով մը կլցվեի, թե միգուցե մեկեն վերջ գտներ ան:

Հեռվեն, մրգատանի որմերուն ետևեն, կուդար ծանրաշարժ հոտերուն վերադարձի աղմուկը և ավելի բարկ, ավելի կծու կըլլար հոտևան փշատներու հոգին:

Վերադարձա: Վանքին մեծ դռան տակ տեսա զինքը. Հիսուս-փրկիչ՝ դուռն գիտես, թե երբեք սիրտս այդքան հզոր բաբախած չէր: Կսեղմեի վերարկուիս ծալքերը կուրծքիս վրա զուր տեղը: Ինձի այնպես կուգար, թե սիրտս ծեծող անձնյուր հարված անկե դուրս կցատկեր՝ երթալ զգետնելու համար Շուշանը, հետո անոր առջև քրքիջով մը կայնելու, կամ աղերսալից պատմելու համար բոլոր վեպս անոր...

Կքեցի գլուխս, վրա փռված՝ շատ լացի այս երեկո: Այնպես կուգար ինձի, որ լորձունքիս հետ այսօր կարմիր բան մըն ալ թուքի... արդյոք թոքախտավո՜ր եմ: