Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որբերը թշվառ են՝ ինչպես Եղիազարն ալ տերը նկարի գաղանիքներով այս ամենուն մեջ երազային ոչինչ կա: Ոտքս հողին վրա է, և մարմինս տակավին չչի հանձնեցի դագաղի մը թևերուն: Չեմ գիտեր, թերևս այս բոլորը իրականության երազն է. իրերը նույնը չեն ինձի համար, իմ մեջս ամեն բան կանդրադառնա անանկ մթնոլորտով մը, որ երազին հատուկ է, իմ հոգիիս իսկ հատուկ, որովհետև տկարանալով հետզհետե կկանգնիմ կյանքի և անդենի սահմանին վրա. երազը կյանքին ու մահվան սեմին վրա հանգրվան մըն է, միուն իրականությամբ և մյուսին անստուգույամբը լի:

Պոլիսեն նամակիս պատասխանը չի գար տակավին:

Մեկնի՜լ կուզեմ…

ԼԲ

Հուլիս…

Խաչերի թաղումեն ի վեր զիս ալ կհալածե մահվան մը գաղափարը: Չեմ կրնար այդ սևեռուն ստվերեն զատվիլ. կարծես մեջս է ան, կամ վերարկուիս էության հետ նույնացած: Մահը քովես կքալե, կնստի դեմս հանգստի կարճ րոպեներուն, մասնակից կըլլա ճաշերուս. բառերուս մեջ կզգամ ես իր պաղ շունչը:

Հիմա երկու հոդի եմ ես. անոր համար բնավ չեմ աճիր:

Սերս ալ լքեցի. Շուշանի համար ունեցած հատնւոմս թեթևացած կզգամ. իր տեսքը հազիվ մանր սարսուռ մը կուտա ինձի. իմ և անոր միջև մեկը կա՝ մահը:

Ամեն րոպե, հետին վայրկյաններու սարսափին ու կյանքի գեղեցկության երազին մեջ կտատանիմ:

Ես կատեմ մահը. կատեմ, ինչպես երբեմն ատեցի Շուշանի նշանածները. անոնք հիմա ինձի համար սիրելի ու ազնիվ մարդիկ են իմ անծանոթ սիրելիներս, որոնց խաղաղությանն ու բարիությանը կցանկամ միայն:

Միջս հետզհետե կզորնա ապրելու տենչը. ամեն իր ավելի կարոտալի ու գեղեցիկ է ինձի համար. պապակն ունիմ կյանքին, ու որքան անդամներս դողահար դառնան, թոքերս դատարկ աբարնեռու պես խոսին՝ այնքա՜ն կարոտով արևին կնայիմ:

Պիտի մարի՞ս օր մը հավետ, տրտում աչքերես, արև, կամ պիտի տեսնե՞ս միջս դեգերող քանի մը կայծերուդ մոխրանալը՝ մահվան քամիեն:

Ես չեմ ուզեր սիրել. կամ հիմա դյուրին է ինձի ուրանալ սերսբավ է, ապրիմ… լա՜վ է մենավոր ու բոկոտն՝ արևին տակ դեգերիլ