Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստվար սահանք մը, որ դաշտերուն մեջ կոլորվի ու կանհետի հորիզոնին վրա: Ջուրը եղերող ուռիները արդեն տերևաթափ են, հմայքե զուրկ, ու հիմա խարաղանի մը լարերուն նման հակող ճյուղերնին կօրովի մանր հովերեն իսկ. ցավագին է իրենց տեսքը:

Չեմ գիտեր ինչու՞ երկարորեն կդեգերիմ այս գետակին ափունքը՝ դիտելով հոսանուտին խաղերը, գալարումներն, փրփուրներու անօրինակ եռումն ու մարիլը:

Շարժելու, վազելու, երթալու այս անիմաստ հավերժությունը հոդիս իրեն կկապե. թերևս լա՛վ է ջուրերու նման ազա՛տ ըլլալ, արկածիլ հեռավոր ափերու վրան կամ անհետիլ կապտաջեզ ծովերուն գիրկը:

Ինչո՞ւ վարդապետի մը կյանքը կայուն է, լճացած:Հաճախ կարելիության մը վրա խորհած եմ ու մեզի սահմանված անձուկ կյանքին ի տես՝ տխրած:

Ի՞նչ է այս սև պերճանքին բռնությունը բնության անեզր ազատության դեմ: Կսխալիմ կամ զո՛ւր է մտածելը: Վարդապետներս ավելի ապահովված ենք աշխարհին դեմ. մեր կյանքը չի նմանիր դասատուի մը զրկրված գոյության: Եկեղեցին մեր հովանին է, և եթե անկարելիություններ կան, մոռնալու չէ, որ առավելություններ են ատոնք: Ըստ բախտի՝ գետնեն առնված գավազանով մը գետափի շարժուն ջուրերը ծեծելով` կհետևիմ անոնց ընթացքին:

Հոսող ջուրը արևին ճերմակ ցոլքերը կանդրադարձնե աչքերուս, մինչև որ մերկ ծառաստաններեն հասնիմ ամայի ու լերկ դաշտերն, ուր տեղ-տեղ կալի դեղնություններ կան, և հարդերը`ոսկեգույն, դեղնորակ` նախ կետի մը, ապա լայն շրջանակի վրա մանրիկ, դյուրահաս, ժպտուն պար մը կդառնա:

Տարածություններ` որոնց վրա ծառերու այրած տերևներ անօգուտ կդեգերեն` հովերու քմայքին անզնատուր, մինչև հետամնաց սաղարթներ, ճյուղերուն վրա կոծելով, թափառելով օդին մեջ` կիյնան վար ու հրելով դիրար` կհավաքվին անկյուններ հոս-հոն:

Աշունն է աս` որ ձմռան թախիծը կհագնի ու արդեն ուրվային, վերասլաց բարդիներու կատարին վրա կուլա իր հրաժեշտի երգը:

Դշտորեն ընդարզակ է. ակնարկդ հազիվ կրնա հորիզոնը չափել. ժամերով կրնայիր պտտիլ, առանց այս հողերու սահմաններն ընդգրկելու:

Լքված են, կամ անանկ կերևին այս ամենը, պետք է շահագործել հողերը եվրոպական միջոցներով: Հիմա մասամբ կհավատամ հախուռն երիտասարդներուն, որոնք կդատապարտեն մեզ իբր վանքերու հավն ու հավկիթը ուտող, ինքզինք պարարտացնել զատ բան չի խորհող: