Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարթող իր ծուխերուն կայցելեր, զբաղեցնել կջանար միտքն ուրիշ նյութերով: Միսիոնարներ անգործածելի զգեստներ տված էին իրեն՝ բաժանելու համար ժողովրդին: Արո՞ւն տար: Ամեն տուն հավասարապես աղքատացած էր, ամեն տուն արյուն կուլար, ու ամեն աչքե արցունքը չորցեր էր: Իր հոտեն շատերն ալ օտար փարախ կերթային: Պատվելի մը հավատքի կբերեր Հայ քրիստոնյաները՝ բողոքական ընելով զանոնք: Չէ՞ որ Ամերիկայեն եկած քրիստոնեությունը տարբեր Քրիստոսե մը հիմնված էր:

Տեր Բարթող որո՞ւն հասներ, որու՞ երկարեր իրեն ջլատ բազուկները, թեև ալ ջարդի օրերուն սարսափը, անհույս, մռայլ դեմքերը չէին մնացած: Հայրը՝ վարժ միշտ համակերպության, տառապանքի կյանքին՝ կընդգրկեր զայն իբր ճակատագրական նվեր մը:

Բայց ցուրտ հովերը կսկսեին, սառույցի օրերը մոտավոր կըլլային, ու թերևս ալ ձյուներ քանի մ՛ օրեն: Չէ՞ որ աշունն ալ կվախճաներ, հեռավոր գյուղի ուղիներեն ևս չէին ղրկեր եզնասայլերու փայտե անիվներուն երկարաձիգ, անդադրում ճռիչը: Այդքան խիստ կլիմայի տակ մերկ, անպատսպար, սոված կիներու, տղաքներու, ծերերու հոտն ի՞նչ պիտի ըներ: Քանի մը դատող երիտասարդ բազուկներ կրնայի՞ն ամենուն բենին պատառ երկարել:

Տեր Բարթող կսկսեր խորհիլ մորուքը սեղմած: Կուտակված թշվառության այս պատկերը զինքն իր հին մտածումներուն ու հարցումին մեջ կամրապնդեր:

- Աս ի՞նչ իրավունք, ի՞նչ աշխարհք, ի՞նչ մարդկություն, - կգոչեր: Քահանան կավելցներ, սակայն, իր գործունեությունը, կդիմեր ամենուն գթությանը, քաղաքին գայմագամին, պատվերիին, որ անոր չըսանտրված մորուքին կխնդար հեգնորեն: Վերջապես կվազեր Հոն, ուրկե կհուսար նպաստ մը խլել՝ մոռցած իր տունը և իր մերկությունը: Երբեմն խիստ քերվտուք մը տերտերին ողնահարին վերին մասերուն վրա անախորժ սարսուռ մը կտարածեր: Արդեն անոր գուլպաներն ալ ներբան չունեին: - Տերտեր, ի՞նչ պիտի ընենք այս ձմեռ,-կհարցներ երեցկինը շատ անգամ հայտնի ցավով: - Օրհնյալ է աստված, աստծո ուժը մեծ է, երեցկին, մեր ժողովուրդը հոգանք, աստված անոնց ողորմի, անոնց ողորմի:

Աստված բառը, բնազդորեն արտասանված՝ կնորոգեր կրոնավորին մեջ թալանված եկեղեցիին պատկերը, ու անոր մտքին մեջ կսողոսկեր ընդհուպ հին հարցումը: Այդ հարցումն այնքան հաճախ կկրկնվեր տերտերին մեջ, որքան որ հեղեղվեր հավատքի խոսք մը: Այս մտային վիճակին