Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդուրժել անկարելի կթվեր տեր բարթողին:Մարդը զայրույթով խառն զարմանքի մեջ կիյնար, երբ կմտածեր, թե իր անցուցած քառասուն տարիներու մեջ, առաջին անգամ ըլլալով, այդքան երկար կմտածեր: Ալ իրավ չէր կրնար հանդուրժել, պետք էր մարել ամեն բան: Որոշեց քահանան իր անօրենի մեկ մտածումը խեղդել և անդարձ կերպով սպանել զայն: Նույնիսկ շաբաթ մը եկեղեցիին մոտեն անգամ չանցավ: Այն ատեն ինքզինքը բավական կազդուրված զգաց, բայց աղոթքի մասին գործված այս թերությունը մտատանջության ու խղճահարության մեջ ձգեց Քահանան:

- Ինչու՞ այդպես աստծո տունն առանց պաշտոնի կձգեմ,-խորհեցավ:

Ու առտու մը կրկին կանուխ եկեղեցին մտավ: Երկար աղոթեց, փոշեպատ գետինն համբուրեց ու խաչակնքեց անհամար անգամներ: Աղոթքի մեջ ինքզինք թեթևացած զգաց ու խիղճը մաքրված գտավ:

- Ներե մեղքերուս, տեր, ներև, փառք քեզ, փառք,-գոչեց քահանան, ու թափուր ժամն արձագանքեց վերջին վանկերն աղաղակին:

Մեկնելու միջոցին, կողմնակի որմին վրա. սրածված նկար մը կրկին տեր Բարթողին ուշը գրավեց, ու անոր միտքը հանկարծ որոճաց.

-Աստված ինչու՞ չպատժեց «ս. մյուռոնը» գետվնը ցրվողները:

Գավիթին կողմնակի աստիճանին վրա ինկավ կրոնավորը հոգնաբեկ, մթագնած բիբերով, ու իր միտքին մեջ միևնույն մտածումը քանի մը անգամ անսովոր արագությունով փայլատակեց:

Արհավիրքն այս խեղճ հոգիին վրա տարածվեցավ, գոցեց մթագնած աչքերը: Կուզեր արտասվել ու ճիգ իսկ կրներ. կուրծքն այնքան լեցված էր: Ան սկսավ բարձրաձայն չոր հեկեկանքներ արձակել, ոռնալ:

Տեր Բարթողի դեմքը նախկին կորովեն մերկացած էր. անոր երկար ու հաստատ քթին երկու կողմնակի էջքերուն վրա փոքրիկ փոթեր՝ մինչև գոց, առանց թարթիչի կոպերուն կմոտենային: Քանի մը ճերմակ թելերով արծաթված իր շեկ մորուքն հայտնորեն կխրամատվեր թուշերուն վրա, ուրկե ավելի կխինտար մորուքին երանգը: Մաշած, գունատված փակեղին եզերքներ են կզգացվեր խավաքարտի ճերմակությունը, և քունքերը փոսացած, դեպ ի գլուխ անցքեր կգոյացնեին: Գործավորի կոշտ, ամեհի ձեռքերն իրար միացված ծունկերուն վրա, որ վերարկուին տեղ-տեղ ծխագույն, մութ կանաչացած թեզանիքներովը կծածկվեր. մնաց քահանան բավական ատեն լքված իր դիրքի մեջ:

Աղմուկով մը սթափեցավ տեր Բարթող, կարծեց թե երազե մը կարթննար, դիտեց զարմացումով չորս դին, հառաջացավ տաճարին ու գլուխը վեր բարձրացուց: